ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու հարցը

anca.org

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են «Լոս Անջելես համաշխարհային օդանավակայաններ»-ի (LAWA) պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը:

Հաղորդվում է, որ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու կառուցողական մտքեր փոխանակել այն գործնական քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան ուղիղ թռիչքներ սկսելու համար:

«Մենք ողջունում ենք կառուցողական հարաբերությունները LAWA-ի ղեկավարության հետ և արժևորում ենք նրանց պատրաստակամությունը՝ աջակցելու քննարկումներին ԱՄՆ և Հայաստանի հանրային ու մասնավոր անձանց հետ Լոս Անջելեսից Երևան ուղիղ թռիչքներ իրականացնելու հարցով»,- ասել է հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համփարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: