ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը քրդերին զենք կմատակարարի Ռաքքան գրավելու համար

Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող սիրիական քրդական խմբավորումներին զինելու ծրագիրը, հայտնում է Պենտագոնը:

Հաղորդվում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ մտնող քրդական ուժերը զենք կստանան Ռաքքան ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար: Մասնավորապես նախատեսվում է քրդերին տրամադրել զինամթերք, հրաձգային զինատեսակներ, գնդացիրներ, ինչպես նաև շինարարական տեխնիկա: Պենտագոնում BBC-ի աղբյուրի փոխանցմամբ ԱՄՆ-ում նախատեսում են ժամանակի ընթացքում զենքը և տեխնիկան հետ ստանալ:

Քրդերին զենքի հնարավոր մատակարարումը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում, որը համարում է, որ տվյալ խմբավորումները ամուր կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: