«Խաղաղության աղբյուր». ի՞նչ է կատարվում Սիրիայի հյուսիսում

Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է Թուրքիայի ռազմական գործողությունը քրդերի դեմ, որը սկսվել էր հոկտեմբերի 9-ին: Թուրքական զորքերը բավականին արագ առաջ են գնում դեպի Սիրիայի խորք. հոկտեմբերի 10-ին «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում Թուրքիան վերահսկողություն հաստատեց Ռաս ալ-Այն քաղաքի նկատմամբ, հոկտեմբերի 11-ին գրավեց ևս մեկ կարևոր բնակավայր՝ Թել Աբյադը: Բացի այդ, թուրքերը վերահսկողություն էին հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասեկե մայրուղին, որը երկրի հյուսիսարևելյան նահանգները միացնում է Սիրիայի մյուս շրջանների հետ: Թուրքիան հայտարարել է այս ընթացքում «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորման (Անկարան համարում է ահաբեկչական) մոտ 600 զինյալի ոչնչացման մասին: Սակայն վերջին օրերին քրդերը հաջողություններ են գրանցում մարտերում՝ վերականգնել են վերահսկողությունը Հալեպ-Հասեկե մայրուղու նկատմամբ, լրատվամիջոցների փոխանցմամբ հետ են գրավել նաև Ռաս-ալ-Այն քաղաքը:
Հոկտեմբերի 14-ին Սիրիայի կառավարության և երկրի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական ինքնավար վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը որոշակի խոչընդոտներ է առաջացնում թուրքական առաջխաղացման համար: Այդ պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայի կառավարական զորքերը հոկտեմբերի 14-ին սկսել են շարժվել դեպի Թուրքիայի սահման: Ասադի զորքերն արդեն մտել են Հասեկե, Քամիշլի, Տաբկա և ռազմավարական նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքները և շարունակում են շարժվել առաջ:
Սա, կարելի է ասել, բեկումնային պահ է սիրիական հակամարտության համար, քանի որ 2013 թվականից հետո Դամասկոսն առաջին անգամ վերահսկողություն է հաստատում երկրի հյուսիս-արևելքում, այն էլ ոչ թե ռազմական գործողության արդյունքում, այլ այդ շրջանները վերահսկող քրդական ուժերի հրավերով: Սա էականորեն կամրապնդի Ասադի իշխանությունը երկրի տարածքում՝ միևնույն ժամանակ մեծացնելով Սիրիայի կառավարական զորքերի և Թուրքիայի առաջնորդած ուժերի միջև ուղղակի բախումների հավանականությունը: Թեև էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը Մանբիջը գրավելու գործողություն չեն իրականացնի (այս քաղաքը Թուրքիայի թիրախում էր նաև նախորդ գործողությունների ժամանակ), քանի որ այնտեղ մտնել են օրինական արաբ տերերը (Սիրիայի կառավարական զորքերը), սակայն տեղեկություններ կան, որ սիրիական ընդդիմությունը, որն ակտիվ համագործացում է Թուրքիայի հետ, հարձակում է սկսել Մանբիջի ուղղությամբ:
Թուրք-սիրիական բախումների հավանականությունը պայմանավորված կլինի այժմ ռուս-թուրքական պայմանավորվածություններով: Սիրիական բանակում ռուսների ազդեցությունը բավականին մեծ է և որոշիչ, ուստի քրդերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և երկրի հյուսիս-արևելքում սիրիական բանակի գործողությունները չեն կարող լինել առանց Մոսկվայի հավանության: Թուրքիայի համար այժմ սիրիական բանակի հետ բախումների մեջ մտնելը կնշանակի խնդիրներ նաև Ռուսաստանի հետ, այն դեպքում, երբ ԱՄՆ հետ հարաբերություններում դեռ ամեն ինչ չէ, որ կարգավորված է: Թեև Թրամփի վարչակազմը թուրքական գործողությանը սկզբնական շրջանում լուռ համաձայնություն էր տվել, սակայն այժմ հնարավոր ամեն կերպ նշում է, որ թուրքերի համար ինքը կանաչ լույս չի վառել, քրդերին մենակ չի թողել և նույնիսկ սպառնում է փլուզել թուրքական տնտեսությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագել Թուրքիայի կառավարության հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նշվում է, որ պատժամիջոցների տակ արդեն հայտնվել են Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է Թուրքիայի հետ բանակցությունները 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ և 50 տոկոսով բարձրացնում է պողպատի սակագինը:
Հաշվի առնելով, որ Թրամփը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան գործողության շրջանակներում անցնի ԱՄՆ համար կարմիր գծերը՝ կարելի է ենթադրել, որ այդ կարմիր գծերը Թուրքիան արդեն անցել է:
ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանմանը նախորդել էր քրդերի և Դամասկոսի միջև պայմանավորվածության մասին տեղեկությունը, ինչպես նաև լրատվամիջոցները հաղորդում էին քրդերի կողմից բանտերում գտնվող ԻՊ զինյալներին ազատելու մասին:
Դամասկոսի և քրդերի միջև պայմանավորվածությունը բավականի հետաքրքրիր է և կարող է էական նշանակություն ունենալ Սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում: Քրդերի և Ասադի իշխանության միջև բանակցություններ էին ընթանում ԱՄՆ կողմից Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից հետո: Սակայն ամիսներ տևած բանակցություններն արդյունք չէին տալիս. Դամասկոսը չէր համաձայնում երկրի հյուսիս-արևելքում վերահսկողություն հաստատելու դիմաց քրդերին լայն ինքնավարություն տալ: Նշենք, որ վերջինս բավականին շահեկան կարող էր լինել ԱՄՆ համար՝ տարածաշրջանում ամրապնդելու համար ԱՄՆ դիրքերը, ինչպես դա եղավ Իրաքում քրդերին ինքնավարություն տրամադրելու դեպքում:
Այժմ անհասկանալի է, թե ինչի դիմաց են քրդերը համաձայնել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում սիրիական կառավարական զորքերի հաստատմանը: Սակայն, ըստ էության, գինը, որը վճարել են քրդերը սիրիական զորքերի օգնության դիմաց, որոշիչ է լինելու թուրքական գործողության ելքի և սիրիական հակամարտության կարգավորման համար:
Նշենք, որ այս պայմանավորվածությունից ելնելով՝ թուրքական գործողությանը միջազգային արձագանքը որոշակիորեն փոխվել է: Ինչպես հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ-ն կտրականապես դեմ էր հանդես գալիս Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությանը՝ այդ թվում վախենալով, որ այն կհանգեցնի Ասադի և Ռուսաստանի հետ քրդերի համագործակցության խորացմանը: Իսկ Մոսկվայում արդեն հայտարարում են, որ թուրքական գործողությունը չի տեղավորվում Սիրիայի տարածքային ամբողջականության կոնցեպտի մեջ, և որ Թուրքիայի և Ասադի զորքերի բախումներն անթույլատրելի են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միջազգային հանրության անգամ քննադատական հայտարարությունները պայմանավորված չեն Սիրիայի քրդերի ֆիզիկական անվտանգության մասին մտահոգություններով, միջազգային հանրությունը մեծ հաշվով դասեր չի քաղել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից և այժմ, երբ մեկ դար հետո նույն իրավիճակում հայտնվել են քրդերը, առաջ է շարժվում նույն ձեռագրով:
Այսօր սիրիացի քրդերի ճակատագիրը մեծապես կախված է նրանց կատարած ընտրությունից՝ փոխելու արտաքին կողմնորոշումը և ակտիվացնելու համագործակցությունը հակառակ ճամբարի՝ Ասադի, Ռուաստանի և Իրանի հետ: Այժմ կուլիսային պայմանավորվածությունները ընթանալու են արդեն հաշվի առնելով այս փոփոխությունները:
Հայաստանը ևս պետք է իր գործողություններում հաշվի առնի դրանք և համապատասխան քայլեր իրականացնի Սիրիայի հյուսիսում բնակվող հայերի և ընդհանրապես սիրիահայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: Միգուցե Ասադի զորքերի այդ տարածքներ մտնելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սիրիահայ համայնքի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի չբացահայտված խնդրանքը կատարելն անվտանգության որոշակի երաշխիքներ է ստեղծում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում ռազմական գործողությունների ընթացքը յուրաքանչյուր պահի կարող է փոխվել՝ անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծելով՝ այդ թվում նաև այդ շրջաններում բնակվող հայերի համար, ինչը կարող է ՀՀ իշխանություններից լրացուցիչ քայլեր պահանջել:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ն ավարտել Է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոնի ղեկավար «Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ...
- Սիրիայում հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները 2417 քմ տարածք են մաքրել Փետրվարից մինչ այս պահը հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար...
- Սիրիայի հարցով հերթական հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 10-11-ին Սիրիայի հարցով հերթական հանդիպումը կանցկացվի Նուր-Սուլթանում դեկտեմբերի 10-11-ին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ...
- Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքները Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանը, նրանց նպատակն...
- Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ...
-
21:47
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
-
21:32
ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
-
20:48
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
-
19:14
Ղազախական ակնարկը հայկական բիզնեսին
-
19:11
Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ից պահանջել է պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի
-
18:55
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարին
-
18:40
YouTube-ը նշել է 2019 թվականի ամենատարածված երաժշտական տեսահոլովակները
-
18:20
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը
-
18:03
Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Երևանում դեսպանություն բացելու նախագիծը
-
17:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետին
-
17:21
Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին. հաղթել է Իրանի թիմը
-
17:16
Կառավարությունը նախատեսում է փուլ առ փուլ անցում կատարել կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին
-
17:14
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը
-
17:00
Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ համաժողովին
-
16:58
Ստորագրվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) համատեղ արձանագրություն
-
16:51
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում
-
16:31
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ
-
16:05
Գրողների միությունը պետք է ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի. Արմեն Սարգսյան
-
15:11
Աշխարհում ամենաթանկ տոնածառը տեղադրված է իսպանական հյուրանոցում
-
14:01
Մենք նպատակաուղղված ենք Հայաստանում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 6 կմ/ժ