ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը զգուշացնում է Վաշինգտոնին. իրանա-ամերիկյան առճակատման արձագանքները Սիրիայում

Lens Young Dimashqi

Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնեն Դամասկոսի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է Սիրիայի «ցամաքում տեղի ունեցողին, մենք ելնում ենք այն բանից, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սիրիական «հողում» բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ»

«Մենք կոչ են անում Միացյալ Նահանգներին և բոլոր մյուսներին, որոնք իրենց ուժերն ու իրենց խորհրդականներն ունեն Սիրիայի հողում, ապահովել մեր աշխատանքի փոխհամաձայնեցվածությունը,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, հունիսի 18-ին ամերիկյան օդուժը Ռաքքայից արևմուտք սիրիական կործանիչ է խոցել: «Իսլամական պետության» դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շտաբից հայտնել են, որ Սու-22 կործանիչը խոցվել է կոալիցիայի՝ ցամաքում կռվող գործընկերների, մասնավորապես` Ռաքքայից արևմուտք գտնվող Տաբկահ քաղաքի մոտ կռվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» զինյալների պաշտպանության նպատակով, քանի որ Ասադի զորքրերը հարվածում էին ոչ միայն ԻՊ-ի, այլև՝ սիրիական ընդդիմության դիրքերին:

Ստեղծված իրավիճակը ամբողջությամբ դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում, որ ամերիկյան օդուժի կողմից սիրիական կործանիչի խոցումը ամենայն հավանականությամբ Վաշինգտոնի պատասխան է Սիրիայում Իրանի գործողությունների ակտիվացմանը: Հունիսի 18-ին Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկիչների բազաներին՝ «Թեհրանի վրա կատարված հարձակմանն ի պատասխան»։ Սա առաջին դեպքն է, երբ Իրանը Սիրիայում բալիստիկ հրթիռներ է կիրառում, ինչը վկայում է, որ Թեհրանի նյարդերը տեղի են տալիս և նա պատրաստվում է գործնական քայլերի դիմել՝ ի հակազդեցություն Թրամփի հակաիրանական քաղաքականության: Նման պայմաններում Սիրիայում հակադիր ճամբարների միջև առճակատումը կարող է էլ ավելի ուժեղանալ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է ԱՄՆ-ի կողմից սիրիական ինքնաթիռին հարվածելուց հետո Սիրիայի հարցով երկկողմ հուշագրի շրջանակում Պենտագոնի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։  «Սիրիայի երկնքում ռուսական ավիացիայի՝ մարտական հանձնարարություններ կատարելու շրջաններում Եփրատ գետից արևմուտք հայտնաբերված ցանկացած օդային օբյեկտ՝ ներառյալ միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, կուղեկցվեն ռուսական հակահրթիռային պաշտպանության ցամաքային և օդային միջոցներով՝ որպես օդային թիրախներ»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր Ռաքքան ԻՊ-ից ազատագրելու հաջող գործողություն են իրականացնում քրդական ջոկատները՝ միջազգային կոալիցիայի և մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությամբ: Միևնույն ժամանակ Հալեպի ուղղությամբ Ռաքքային մոտենում են նաև Ասադի դաշնակից ուժերը և պետք է նշել, որ նրանց գործողությունները ևս հաջողությամբ են պսակվում: Արդյունքում չի բացառվում, որ Ռաքքան դառնա ոչ թե Սիրիայում ԻՊ դեմ պայքարի գլխավոր ճակատներից, այլ Ասադի և այսպես կոչված զինված ընդդիմության դաշնակիցների միջև ակտիվ մարտական գործողությունների թատերաբեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: