ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի կողմից պատերի կառուցումը ձեռնտու է նաև ԵՄ-ի՞ն

Միջազգային պրակտիկայում հարևան պետությունների հետ խնդիրներ ունեցող երկրների կողմից պատեր կառուցելու երևույթը միշտ էլ առկա է եղել, սակայն գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում թվում էր, թե այդ կառուցվող պատերի թիվը պետք է աստիճանաբար նվազի: Այնուամենայնիվ, ինչպես համաշխարհային զարգացումներն են ցույց տալիս, նկատվում է ճիշտ հակառակ տենդենցը:

Վերջերս Թուրքիան ավարտեց Սիրիայի հետ սահմանին 700 կմ երկարությամբ պատի կառուցումը, իսկ նման քայլի դիմելն, ըստ Թուրքիայի, պայմանավորված է Սիրիայի տարածքից ահաբեկիչների մուտքը Թուրքիա կանխելու անհրաժեշտությամբ: Ավելին` Թուրքիան նախատեսում է նմանատիպ պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին կրկին նույն պատճառաբանությամբ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ պատեր կառուցելու պատճառն առաջին հերթին ահաբեկիչների մուտքն արգելելը չէ: Սա ավելի շատ պայմանավորված է քրդական գործոնով՝ քրդաբնակ սահմանամերձ շրջաններում քրդերի տեղաշարժի վրա առավել մեծ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Պետք է նշել, որ շրջանառվում են նաև լուրեր Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ, սակայն այդ մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա: 

Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից պատեր կառուցելու գաղափարը որևէ քննադատության չարժանացավ ԵՄ կողմից,  որը, հիմնվելով իր արժեհամակարգի վրա, մշտապես հանդես է եկել հարևան երկրների միջև բաց սահմանների,  միջսահմանային համագործակցության օգտին:

Ակնհայտ է, որ Եվրամիության «լռությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի կողմից պատի կառուցումը բխում է նաև ԵՄ շահերից: Արդեն մի քանի տարի է, ինչ միգրանտների հարցը ԵՄ համար ամենացավոտ հարցերից է, որի ֆոնին ԵՄ տարածքում աճել է նաև ահաբեկչությունների թիվը: Ուստի Թուրքիայի կողմից պատերի կառուցումը ԵՄ կողմից դիտվում է որպես միգրանտների խնդրի մասնակի լուծում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: