ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Ագրամունտի շուրջ աղմուկը սահմանափակում է ադրբեջանական լոբբինգի հնարավորությունները

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացրեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից, Վեհաժողովի կանոնակարգում կատարվել են նաև համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան հեռացնել Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

Չնայած նրան, որ ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» ակտիվ դերակատար Ագրամունտի անձի շուրջ աղմուկը բարձրացավ վերջինիս՝ Սիրիա կատարած այցի արդյունքում, այն առիթ դարձավ կոռուպցիոն սկանդալներն ԵԽԽՎ օրակարգ բերելու ու այդ հարցին լուծում տալու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի ձեռքերում այսօր դարձել է առավել կոռումպացված գործիքներից մեկը, որտեղ Բաքուն ջանք չի խնայում եվրոպացի պատգամավորներին կաշառելու միջոցով հակահայկական բանաձևերն առաջ մղելու, Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների խախատումների վրա աչք փակող հայտարարություններ կորզելու համար:

Ագրամունտի պատճառով բարձրացած այս աղմուկն առիթ հանդիսացավ, որպեսզի ԵԽԽՎ-ում կառուպցիայի հետաքննության մարմին ձևավորվի: Սա կարևոր քայլ է, որը կկանգնեցնի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության արժեքների պաշտպանության համար ստեղծված կառույցը՝ Եվրոպայի Խորհուրդը, կառուպցիայի մեջ թաղված քաղաքական գործիքի վերածելու գործընթացը:

Այս գործընթացը կարևոր է ոչ միայն ԵԽԽՎ-ի համատեքստում: Տրամաբանական է, որ եվրոպական մակարդակով աղմուկ բարձրացրած Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները զգոնություն կհաղորդեն տարբեր կառույցներում ընդգրկված եվրոպացի պաշտոնյաներին, որոնք զերծ կմնան Ադրբեջանի հետ գործարքների մեջ մտնելուց՝ սեփական հեղինակությանը վնաս չհասցնելու համար:

Ուստի, կարող ենք փաստել, որ Ադրբեջանի համար աստիճանաբար ավելի ու ավելի բարդ է դառնում կեղծ փաստերով ու ոչ արդար ուղիներով սեփական շահերն առաջ մղել միջազգային հարթակներում: Չի բացառվում, որ մոտ ապագայում կտրուկ աճի միջազգային տարբեր կառույցների հայտարարությունների ու բանաձևերի թիվն՝ Ադրբեջանում մարդու իրավունքների բարդ վիճակի, լրագրողների ու քաղ. ակտիվիստների հանդեպ բռնաճնշումների, ինչպես նաև հայերի հանդեպ ատելության սերմանման վերաբերյալ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 8 կմ/ժ
21 C°
 
13°  25° 
24.05.2019
16°  30° 
25.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: