ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից. Էդվարդ Նալբանդյան

Photolure

Հայաստանը երբեք չի հրաժարվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը հաջորդած հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծեց, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են: «Բայց մինչև այդ արձագանքը, մենք խոսել էինք թե եռանախագահների, թե Անջեյ Կասպշիկի հետ», - ընդգծեց Նալբանդյանը:

«Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե նախարարության մամուլի խոսնակի, թե արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին», - եզրափակեց Նալբանդյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: