ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիայում անվտանգության սուպերնախարարություն կստեղծեն

AP Photo/Frank Franklin II

Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տյորնբուլը հայտարարել է ներքին գորերի նախարարության ստեղծման մտադրության մասին, որի կազմ կմտնեն անվտանգության հարցերով զբաղվող առանցքային ծառայություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փոփոխությունները կընթանան փուլերով, նոր նախարարության կազմավորումը պետք է ավարտին հասցնել եկող տարվա առաջին կեսին»,- նշել է Ավստրալիայի վարչապետը:

Ավստրալական ՆԳՆ կազմում, որը տեղի ԶԼՄ-ներն արդեն «սուպերնախարարություն» են անվանում, կլինեն սահմանային և միգրացիոն ծառայությունը, Ֆեդերալ ոստիկանությունը, Հետախուզության և անվտանգության ավստրալիական ծառայությունը, Ֆինհետազոտությունների ազգային ծառայությունը և մի շարք այլ օրինապահ մարմիններ ու ծառայություններ:

Ավստրալիայի վարչապետի խոսքերով, նշված մարմինները կպահպանեն իրենց կառուցվածքները, իսկ «սուպերնախարարը»  կլինի դրանց աշխատանքները կոորդինացնողի դերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: