Ի՞նչ է փնտրում Թրամփն Արևելյան Եվրոպայում

ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին շրջանում նկատված ակտիվության ֆոնին, երբ միջազգային մեդիա շրջանականերում հիմնական ուշադրությունը սևեռված էր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին, կայացավ ԱՄՆ նախագահի այցը Լեհաստան: Այնտեղ ԱՄՆ նախագահը մասնակցեց այսպես կոչված «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափով (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Խորվաթիան, Սլովենիան, Ավստրիան) երկրների ղեկավարների հանդիպմանը: ԱՄՆ նախագահի նման ձևաչափով հանդիպումը, նոր էր և բավականին հետաքրքրական, եթե այն դիտարկենք մի քանի մասով:
Նշենք, որ այսպես կոչված «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափը լեհ-խորվաթական համատեղ նախաձեռնություն է, որին սկիզբ դրվեց 2016 թվականին, և այն նպատակ է հետապնդում զարգացնել Ադրիատիկ, Բալթյան և Սևծովյան երկրների միջև առևտուրը, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային և քաղաքական ոլորտներում համագործակցությունը: Ձևաչափին սկիզբ դնելու նպատակով 2016 թվականին տեղի ունեցավ երկօրյա տարածաշրջանային ֆորում, որին մասնակցեցին նաև պատվիրակներ Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Կոսովայից, Թուքրիայից, ինչպես նաև եղան ներկայացուցիչներ ԱՄՆ-ից և Չինաստանից: Փաստը, որ ձևաչափի առաջին հանդիպմանը ներկա չէին ներկայացուցիչներ Ռուսաստանից, ստիպեց շատ փորձագետների պնդել, որ նախաձեռնությունը ՌԴ-ի դեմ է:
Հետաքրքական է փաստել, որ համաձայն փորձագիտական շրջանակներում տարածված կարծիքի՝ նախաձեռնությունն ուղղված է նաև հավասարակշռելու Գերմանիայի և Բրյուսելի ազդեցությունն արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա: Այս առումով թերևս պատահական չէ, որ, օրինակ, Լեհաստանի իշխող՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկինը հունգարական պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ այն հակազդելու է «Եվրոպայում լիակատար հեգեմոնիայի հաստատելու» Բրյուսելի նկրտումներին:
Բրյուսելին հակազդելու թեզն ավելի հիմնավոր է դառնում, երբ դիտարկում ենք, օրինակ, Բրյուսելի հետ Լեհաստանի իշանության միջև վերջին շրջանում նկատվող անհամաձայնություններին:
Այդ անհամաձայնության վերջին օրինակը կապված էր Լեհաստանի իշխող կուսակցության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք նախատեսում են խորհրդարանին տալ լրացուցիչ լիազորություններ դատավորներին նշանակելու հարցում: Նախատեսվող այս փոփոխությունները դարձել են Լեհաստանում բողոքի ակցիաների պատճառ և քննադատվել է Բրյուսելի կողմից, ինչին ի պատասխան՝ լեհ պաշտոնյաները նշել են, որ Բրյուսելն իրավունք չունի խառնվելու անդամ երկրների ներքաղաքական հարցերին:
Բրյուսելի և պաշտոնական Վարշավայի հարաբերություններում բացասական ֆոն է նկատվում է նաև Լեհաստան Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ներգաղթյալներ ընդունելու հետ կապված, ինչի համատեքստում Լեհաստանը հրաժարվում է ներգաղթյալներին ընդունելուց՝ իր դիրքորոշում հիմնավորելով երկրում առկա անվտանգային և տնտեսական խնդիրներից:
Նախորդ տարի պաշտոնական Վարշավա-Բրյուսել հարաբերություններում անհամաձայնությունների պատճառ դարձավ նաև Լեհաստանում ընդունված լրատվամիջոցների մասին օրենքը, որով իշխանությանը տրվում էր իրավասություն նշանակելու պետական լրատվական գործակալությունների ղեկավարներին:
Այսպիսով, առկա նման զարգացումների համատեքստում, ի՞նչով կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նոր վարչակարգի նման առանձնահատուկ հետաքրքրությունն այս ձևաչափով եվրոպական երկրների հետ համագործակցելու հարցում: Նման ձևաչափով համագործակցությամբ, ըստ էության Թրամփը միանգամից փորձում է առնվազն երկու խնդիր լուծել:
Առաջին, իր այս այցով Թրամփը ցանականում էր ուղերձ հղել պաշտոնական Բրյուսելին, առ այն, որ իր վարչակարգը չի սահմանափակվելու միայն պաշտոնական Բրյուսելի հետ համագործակցությամբ և անկախ պաշտոնական Բրյուսելի հետ ունեցած տարաձայնությունների՝ եվրոպական երկրների հետ համագործակցելու է նաև այլ ձևաչափերով (այս համատեքստում ԵՄ ներսում առկա տարաձայնություններն ԱՄՆ-ի համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծում): Ըստ էության սա հասցեական կոչ էր Բրյուսելին, որ ԱՄՆ-ԵՄ առկա տարաձայնություններից ավելի շատ տուժելու է նույն Բրյուսելը:
ԵՄ-ում նոր դաշնակիցներ գտելու ԱՄՆ ցանկությունը բացատրվում է նաև Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու փաստով: ԵՄ-ում կորցնելով իր հավատարիմ դաշնակցին՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ վարչակարգն այսօր խնդիր է հետապնդում միության ներսում գտնել նոր հենման կետեր՝ իր ազդեցությունը չթուլացնելու համար:
Երկրորդ, պատահական չէր, որ Լեհաստան Թրամփի այցը և նման ձևաչափով հանդիպումը անմիջապես նախորդեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Պատահական չէր նաև այն, որ «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափում հանդիպման ժամանակ բանակցությունների հիմնական թեման էներգետիկ համագործակցություն էր, մասնավորապես, ԱՄՆ հեղուկ գազի արտահանումը Եվրոպա: Ուստի, Դոնալդ Թրամփի այցը Լեհաստանը և մասնակցությունը տվյալ ձևաչափով հանդիմանը նպատակ էր հետապնդում ուժեղացնելու ԱՄՆ դիրքերը ՌԴ-ի հետ բանակցություններում՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ը շարունակելու է պահպանել և ամրապնդել Արևելյալ Եվրոպայում իր ներկայությունը
Ուստի, եթե փորձենք ամփոփել, ապա Թրամփի վարչակարգը «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափում դրսևորած նման ակտիվությամբ, ցանկանում է» մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ որսալ»՝ ամրապնդելով ԱՄՆ դիրքերը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովի այցը Վաշինգտոն. ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալի սպասել չարժե Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ առաջիկա մեկ տարում ռուս-ամերիկյան հարաբերություններում առանձնակի ձնհալ չարժե...
- Սպիտակ տունը հայտնել է Լավրով-Թրամփ հանդիպման մասին Հանդիպումը կլինի փակ, հստակեցնում է ԱՄՆ նախագահի աշխատակազմը:
- ԵՄ-ն անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ առևտրի հարցում. Թրամփ Եվրամիության հետ հարաբերություններում իրավիճակը կարող է շատ բարդանալ, եթե ԵՄ-ը «խելքի չգա» առևտրի և ՆԱՏՕ հարցերում։...
- ԱՄՆ նախագահը մոռացել է իր կնոջ մասին թռիչքից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփը մենակ քայլում դեպի տրանսպորտային միջոցը և միայն ճանապարհի կեսին...
- ԱՄՆ-ում ավիավթարի հետևանքով զոհվել է 9 մարդ Փրկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
այլ նյութեր այս թեմայով
- Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։
- Հաստատվել է Եվրամիության 2020թ բյուջեն ԵՄ Խորհուրդը հաստատել է 168,7 մլրդ եվրոյի չափով Եվրամիության բյուջեի նախագիծը, ինչը 1,5%-ով բարձր է 2019-ի բյուջեից:
- Եվրագոտու տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց չի տալիս Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռևս պատրաստ է հարմարեցնել...
- Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը Քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին...
- ԵՄ արտաքին քաղաքականության նոր պատասխանատուի հետ աշխատելը Հայաստանի համար կարող է դժվար լինել Կարևոր է լինելու Եվրամիության հետ համակարգային և բազմավեկտոր աշխատանքը, որը թույլ կտա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների...
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
12:51
7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին
-
11:29
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին
-
10:31
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
-
10:03
Բակո Սահակյանը հանդիպել է դեսպան Անջեյ Կասպշիկին
-
09:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
-
08:47
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
22:51
Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
-
21:27
Հինգ երկրներից Հայաստանն է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը. Զատուլին
-
20:52
Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
20:43
Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
-
20:31
Լավրովի այցը Վաշինգտոն. ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալի սպասել չարժե
-
20:15
Հայ ժողովրդի վերքը սպիացնող միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է. Կարո Փայլան
-
20:04
Լարիի անկումն ու գնաճի բարձր մակարդակը. տարին անբարենպաստ էր Վրաստանի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 6 կմ/ժ