Միգրացիոն ճգնաժամը շարունակում է պառակտել Եվրոպան

Թեպետ Եվրոպական միությանը հաջողվել է որոշ չափով վերականգնել արտաքին սահմանների վերահսկողությունը՝ նպաստելով փախստականների թվի կրճատմանը, այդուհանդերձ, թեման և դրա շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են:
Այս ֆոնին Եվրոպական դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է մերժել փախստականների քվոտաների համակարգի անօրինականության մասին Հունգարիայի և Սլովակիայի հայցը, հայտնում է Euronews-ը: Դատարանը գտնում է, որ այդ համակարգը բավարարում է իր առջև դրված խնդրին, այն է՝ կրճատել Իտալիայի և Հունաստանի դժվարությունները, որոնք մի քանի տարի շարունակ ընդունում են մեծ թվով փախստականների:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն համաձայնեցրել էր Հունաստան և Իտալիա ժամանած փախստականների տեղափոխման ծրագիրը 2015 թվականին, երբ միգրացիոն ճգնաժամը հասել էր իր գագաթնակետին: Սահմանվեցին քվոտաներ, որոնց համաձայն ԵՄ երկրները պետք է ընդունեին 160 հազար փախստական: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում Լեհաստանը և Հունգարիան չեն ընդունել ոչ մի փախստական, իսկ Չեխիան ծրագրին կարճ ժամանակ մասնակցելուց հետո ևս դադարեց կատարել իր պարտականությունները: Այս երկրները հայտարարում են, որ ԵՄ-ն չի կարող ստիպել ընդունել փախստականներին, քանի որ դա անվտանգության հարց է: Ի դեպ, Եվրոպական հանձնաժողովի առաջարկի համաձայն, երկրները կարող են հրաժարվել քվոտաների համակարգից, սակայն այդ դեպքում պարտավոր են 250 հազար եվրո վճարել յուրաքանչյուր փախստականի համար, որին չեն ընդունել:
Քվոտաների համակարգի ծրագիրն ավարտվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ինչևէ, այս ծրագիրը չկարողացավ արդարացնել իրեն: Նման կարծիք հայտնել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ասել է, որ ԵՄ-ն առաջընթացի չի հասել քվոտային սկզբունքով փախստականներին ԵՄ երկրներում բաշխելու հարցում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ փախստականների ընդունումը ԵՄ բոլոր երկրների պարտականությունն է առանց բացառության, հայտնում է УНИАН-ը:
Չնայած փախստականների հոսքը կանխելուն ուղղված ԵՄ բոլոր ջանքերին՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը կարող է կրկնվել: Գերմանիայի ԱԳՆ-ում ենթադրում են, որ այս տարի Սիրիայից և Իրաքից իրենց երկիր կարող է ժամանել ևս 200-300 հազար փախստական, գրում է RT-ն:
2017 թվականի սկզբից Միջերկրական ծովով ավելի քան 70 հազար փախստական է ժամանել Եվրոպա: Ընդ որում, ըստ ՄԱԿ-ի մայիս ամսվա տվյալների, նրանց մեծ մասը՝ մոտ 60 հազար մարդ, ժամանել է Իտալիա: Նախորդ տարվա համեմատ, Միջերկրակական ծովը հատած փախստականների թիվը կրճատվել է: Այս ցուցանիշը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում է նաև Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը, որի համաձայն, Թուրքիայից հունական կղզիներ տեղափոխված փախստականները վերադարձվում են Թուրքիայի տարածք: Ի դեպ, օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ երկիրը կարող է խզել փախստականների մասին ԵՄ հետ մայիսին կնքված համաձայնագիրը: Դրա պատճառ հանդիսանում է այն, որ ԵՄ մի շարք երկրներ դեմ են միությանը Թուրքիայի անդամակցությանը: Բնական է՝ սա հավելյալ դժվարություններ է ստեղծում ԵՄ-ի համար, որն այժմ ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Այդ ճգնաժամը պայմանավորված է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք զինված հակամարտություններով և տնտեսական խնդիրներով: Սկսած 2015 թվականից՝ փախստականների հարցը եվրոպական երկրների ղեկավարների օրակարգում է:
Միգրացիայի խնդիրը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել եվրոպական ղեկավարների միջև՝ միևնույն ժամանակ ստիպելով նրանց համագործակցել բազմաթիվ հարցերում: 2016 թվականի մարտին ԵՄ-ն ձեռնարկեց մի շարք քայլեր ճգնաժամը հաղթահարելու համար: Դրանց թվում էին նաև բալկանյան միգրացիոն հոսքի փակումը, ԵՄ արտաքին սահմանների հսկողության ուժեղացումը և Թուրքիայի հետ վերոնշյալ համաձայնագիրը: Շնորհիվ այս միջոցառումների՝ եվրոպացիներին հաջողվեց իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Սակայն չի կարելի ասել, որ խնդիրը վերջնական լուծում է ստացել, քանի որ ճգնաժամի պատճառ դարձած Մերձավոր Արևելքի քաղաքական քաոսը շարունակվում է, չի ավարտվել նաև տնտեսական ճգնաժամն Աֆրիկյան երկրներում: Բացի այդ, տարաձայնությունները շարունակում են ավելանալ եվրոպական երկրների միջև, մյուս կողմից էլ Թուրքիան է սպառնում հրաժարվել փախստականներին ընդունելու մասին համաձայնագրից: Հաշվի առնելով վերոնշյալ պատճառները՝ կարելի է ասել, որ ԵՄ արդյունավետ միգրացիոն քաղաքականությունը դեռևս չկա:
այլ նյութեր այս թեմայով
- Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։
- Հաստատվել է Եվրամիության 2020թ բյուջեն ԵՄ Խորհուրդը հաստատել է 168,7 մլրդ եվրոյի չափով Եվրամիության բյուջեի նախագիծը, ինչը 1,5%-ով բարձր է 2019-ի բյուջեից:
- Եվրագոտու տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց չի տալիս Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռևս պատրաստ է հարմարեցնել...
- Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը Քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին...
- ԵՄ արտաքին քաղաքականության նոր պատասխանատուի հետ աշխատելը Հայաստանի համար կարող է դժվար լինել Կարևոր է լինելու Եվրամիության հետ համակարգային և բազմավեկտոր աշխատանքը, որը թույլ կտա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների...
-
15:12
Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում
-
14:58
Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
-
14:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
-
14:37
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
13:49
Վրաստանի խորհրդարանը տարհանվում է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ է լցրել նիստերի դահլիճում
-
13:39
Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները
-
13:03
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել
-
12:44
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
-
12:06
Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
-
12:00
Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ
-
11:57
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
11:47
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
-
11:28
Իսրայելում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ երրորդ՝ վերջին մեկ տարվա ընթացքում
-
10:45
ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր
-
10:22
ՀԸՖ-ն համագործակցության հուշագիր ստորագրեց Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի հետ
-
09:48
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
-
09:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
21:19
Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը
-
21:02
Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ
-
20:05
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 3 կմ/ժ