ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում կբացվի հայ գրականության կենտրոն

Библиотечная Ассамблея Евразии

Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում կբացվի հայ գրականության կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է գրադարանի գլխավոր տնօրեն Ումիտխան Մունալբաևան: Նա նշել, որ համագործակցության պատրաստակամությունը կա, ծրագրերը նախանշված են, մնում է մի քանի տեխնիկական հարցեր կարգավորել:

«Մենք պատրաստվում ենք այստեղ հայ գրականության կենտրոն բացել, ներկայացնել հայ գրականությունը: Ղազախստանում մեծ հայ համայնք է ապրում և տեղի հայերը կարող են օգտվել այդ ֆոնդից: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ: Ես պատրաստ եմ հնարավորություն ստեղծել հայ ստեղծագործողների համար, որ գան այստեղ հայ համայնքի հետ հանդիպեն, իրենց գրքերը ներկայացնեն», - ասել է Ումիտխան Մունալբաևան:

Նշենք, որ Հայաստանի ազգային գրադարանում 2016 թվականին բացվել է ղազախական գրականության կենտրոն, որը լավ հնարավորություն է գրքի միջոցով հայ ընթերցողին ներկայացնելու Ղազախստանի ձեռքբերումները և նվաճումները: Գրադարանի տնօրենը Հայաստանում եղել է և շատ տպավորված է Մատենադարանի հնարավորություններով, այնտեղ պահվող հարուստ գրականությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: