Ո՞ւր են տանում ԵՄ-Մեծ Բրիտանիա ֆինանսական վեճերը

Բրիտանացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ հետ բանակցություններում երկրի վարչապետ Թերեզա Մեյի կառավարության գործողություններին: Այս մասին վկայում են ORB սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն բրիտանացիների 61%-ը դեմ են բանակցություններում Թերեզա Մեյի որդեգրած քաղաքականությանը, հայտնում է Interfax-ը: Նշենք, որ հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 56%, իսկ հունիսին՝ 46%:
Բանակցություններում Մեծ Բրիտանիայի ձախողումները թերևս պայմանավորված են վերջինիս անպատրաստ լինելով: Նախքան բանակցությունների մեկնարկելը բրիտանական թերթերը մտավախություն էին հայտնում, որ Բրյուսելը շատ ավելի հիմնավոր է ձևակերպել իր դիրքորոշումները, քան Լոնդոնը: Բրիտանական մամուլը չէր բացառում, որ ԵՄ-ն սկսել է մշակել իր քայլերը 2016 թվականի հունիսնի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի հենց հաջորդ օրը, երբ երկիրը որոշում կայացրեց ԵՄ կազմից դուրս գալու մասին: Մինչդեռ ԵՄ-ն բավական ժամանակ ուներ իր քայլերը մշակելու համար, Միացյալ Թագավորությունը ստիպված էր կենտրոնանալ նոր կառավարության ձևավորման և խորհրդարանական ընտրությունների վրա: Իսկ Թերեզա Մեյի կառավարությունը բախվեց ԵՄ կազմից դուրս գալու ռազմավարությունը մաքուր էջից մշակելու դժվարությանը. գործընթաց, որը նախադեպը չի ունեցել ԵՄ գոյության ողջ ընթացքում:
Բանակցությունների ընթացքում ի հայտ եկող բազմաթիվ հակասությունների և խնդրահարույց հարցերի շարքում ամենաբարդ խնդիրներից մեկը թերևս ֆինանսական հարցերում համաձայնության գալն է: ԵՄ-ն հայտարարել է, որ անկախ ամեն ինչից, Մեծ Բրիտանիան պարտավոր է վճարել իր պարտքերը:
ԵՄ ֆինանսական ծախսերը կազմվում են 7 տարվա կտրվածքով: Անդամ պետությունները նախապես որոշում են, թե որքան են ծախսելու առաջիկա տարիներին: Ներկայիս ֆինանսական փուլը ձևավորվել է 2013 թվականին: Այսպիսով, ԵՄ-ն պահանջում է, որպեսզի Մեծ Բրիտանիան վճարի մինչև 2020 թվականն իր ստանձնած բոլոր ֆինանսական ծախսերի համար: ԵՄ-ն Մեծ Բրիտանիայից պահանջում է վճարել 60 միլիարդ եվրո: Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ պարաստ չէ վճարել նման գումար, իսկ երկրի ԱԳ նախարարի խոսքերով, դա իսկական թալան է:
Այս ֆոնին Մեծ Բրիտանիան արդեն իսկ փորձում է նոր սերտ կապեր հաստատել աշխարհի տարբեր ծայրերում: Երկրի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ թագավորությունը մտադիր է ԵՄ կազմից դուրս գալուց հետո առավել ակտիվ քաղաքականություն վարել Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում, գրում է RT-ն: Բացի այդ, Մեծ Բրիտանիան մտադիր է ամրապնդել առևտրական հարաբերությունները Բրազիլիայի հետ: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնը: Մեծ Բրիտանիայի վերոնշյալ քայլերը բնավ պատահական չեն. ԵՄ կազմից դուրս գալով՝ Մեծ Բրիտանիան զրկվելու է խոշոր շուկայից՝ չկարողանալով օգտվել նաև այն առևտրական պայմանագրերից, որոնցով առևտուր է իրականացնում այլ երկրների հետ ԵՄ միջոցով: Ուստի Մեծ Բրիտանիային անհրաժեշտ են նոր գործընկերներ: Ընդ որում, այդ գործընթացի համար երկրին նույնպես պետք են մեծ գումարներ:
Հարկ է նշել, որ այս ամենը չի նշանակում, որ Brexit-ի հետևանքով վնասներ կրելու է միայն բրիտանական կողմը: Բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերն արդեն հայտարարել է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո միության բյուջեն տարեկան 12 միլիարդ եվրոյի կորուստ կունենա: Այդ գումարը ԵՄ-ում մտադիր են լրացնել ԵՄ կազմում մնացող անդամ երկրների ներդրումներն ավելացնելու, ինչպես նաև մի շարք այլ տնտեսական միջոցառումների հաշվին: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մշակել էր վերլուծական զեկույց, որն առաջարկում էր լայնածաված բարեփոխումներ իրականացնել մինչև 2025 թվական: Դրանցից ամենակարևորներն էին եվրագոտու համար սեփական բյուջեի, ֆինանսաների նախարարության և Եվրոպական արժութային հիմնադրամի ստեղծումը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ կազմից երկրի դուրս գալու համար դիմել է՝ հիմք ընդունելով Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որում ասվում է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դրա կազմից դուրս գալու որոշում կայացնել: Դրա համար անհրաժեշտ է փաստացի տեղեկացնել Եվրոպական խորհրդին և սկսել գործընթացը: Համաձայն 50-րդ հոդվածի պահանջների, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականի մարտի 29-ին՝ Brexit-ի մեկնարկից ուղիղ 2 տարի անց:
Ենթադրվում է, որ 2017 թվականի աշնանը բրիտանական կառավարությունը պետք է ուժի մեջ մտցնի ԵՄ կազմից դուրս գալու մասին օրենսդրությունը և ընդունի առաձին օրենք, որը բրիտանական օրենսդրության մեջ կներառի բոլոր այն նորմատիվ ակտերը, որոնք ընդունվել են ԵՄ անդամակցության տարիներին (այդ օրենսդրական ակտերը ժամանակի ընթացքում անհրաժեշտության դեպքում կփոփոխվեն կամ չեղյալ կհայտարարվեն կառավարության կողմից): 2018 թվականին հոկտեմբերից 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները, Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհուրդը քվեարկություն պետք է անցկացնեն ընդունվող համաձայնագրի վերաբերյալ: Իսկ 2019 թվականի մարտին Մեծ Բրիտանիան փաստացի դուրս կգա ԵՄ կազմից: Չնայած վերոնշյալ համակարգված գործողություններին՝ բանակցությունների ներկայիս ընթացքից ակնհայտ է դառնում, որ Brexit-ի գործընթացն իրականում այնքան էլ հեշտ չի լինելու, իսկ դրա ավարտից հետո Մեծ Բրիտանիան բախվելու է մի շարք նոր ֆինանսական դժվարությունների:
այլ նյութեր այս թեմայով
- Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։
- Հաստատվել է Եվրամիության 2020թ բյուջեն ԵՄ Խորհուրդը հաստատել է 168,7 մլրդ եվրոյի չափով Եվրամիության բյուջեի նախագիծը, ինչը 1,5%-ով բարձր է 2019-ի բյուջեից:
- Եվրագոտու տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց չի տալիս Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռևս պատրաստ է հարմարեցնել...
- Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը Քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին...
- ԵՄ արտաքին քաղաքականության նոր պատասխանատուի հետ աշխատելը Հայաստանի համար կարող է դժվար լինել Կարևոր է լինելու Եվրամիության հետ համակարգային և բազմավեկտոր աշխատանքը, որը թույլ կտա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների...
-
22:57
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը
-
21:55
Կհաջողվի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին պաշտոնանկ անել Թրամփին
-
21:13
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ
-
20:14
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները
-
20:00
Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի
-
19:22
Հայաստանը 45,8 մլն եվրո վարկ կվերցնի
-
19:21
Վարչապետը կառավարության նիստում ադրադարձ է կատարել պետական կառավարման համակարգում առկա վիճակին
-
18:40
«Թուրքական հոսք». շահավետ գործարք ՌԴ-ի, Եվրոպայի և Թուրքիայի համար
-
18:09
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
-
17:47
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
-
17:25
Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա
-
17:00
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի համաժողովին
-
16:37
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:44
ԵՄ-ը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը
-
15:12
Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում
-
14:58
Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
-
14:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին
-
14:37
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
13:49
Վրաստանի խորհրդարանը տարհանվում է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ է լցրել նիստերի դահլիճում
-
13:39
Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
19:39
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 4 կմ/ժ