ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրապարակվել է Պուտինի հավանական իրավահաջորդների ցանկը

vesti-ua.net

«Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական իրավահաջորդների վարկանշային աղյուսակը:

Այսպես, առաջին տեղում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: Աղյուսակում նրան հետևում են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սաբյանինը և Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը:

Լավագույն տասնյակում են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Դաշնայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվինենկոն, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, նրա տեղակալ Սերգեյ Կիրիյենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և «Ռոսնավթի» ղեկավար Իգոր Սեչինը:

Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են քաղաքական գործիչների ձեռքբերումներն ու անհաջողությունները, նրանցից հասարակական ակնկալիքները, հանրայինությունը, ակտիվությունը, ոչ կոնֆլիկտայնությունը, ինչպես նաև Պուտինի հետ հանդիպումների հաճախականությունը: Ընդ որում, նշվում է, որ «իրավահաջորդ» հասկացությունը չի սահմանափակվում միայն նախագահ պաշտոնով: Փորձագետները կարծում են, որ վարկանշային աղյուսակում հայտնված գործիչները 2018-2024 թվականներին կձևավորեն Ռուսաստանի քաղաքական էլիտան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: