ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի՝ ԵԱՏՄ հետ համագործակցելու մասին դեռ վաղ է խոսել

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչիի հայտարարությունը, համաձայն որի «Թուրքիան պատրաստվում է մտնել ԵԱՏՄ մաքսային տարածք», քննարկումների լայն ալիք առաջացրեց: Հաշվի առնելով  խնդրի զգայունությունը մեր հանրության համար, ինչպես նաև առկա  բավական հակասական  մոտեցումներն՝  անհրաժեշտ ենք համարում հարցի շուրջ մի քանի դիտարկում առանձնանցնել:

ԵԱՏՄ-ում չկա մաքսային տարածք հասկանությունը: Փոխարենը կա երկու հիմնական կատեգորիա՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և առևտրային պայմանագրի կնքում: Նշենք, որ վերջինիս մասով ներկայումս բանակցություններ են ընթանում, օրինակ, Չինաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև մի շարք այլ երկրների, սակայն Թուրքիայի հետ նման բանակցություններ չկան: Հետևաբար թուրք նախարարի հայտարարությունն ի սկզբանե կոռեկտ չէ, հետևաբար դրա վրա հիմնվելով վաղաժամ եզրակացություններ անելը ևս ճիշտ չէ:

Թուրքիան հայտնի է իր արտաքին քաղաքականության «ճկունությամբ»Դա այն երկիրն է, որը վերջին տարիներին պարբերաբար «սիրախաղեր է վարում» ուժային կենտրոնների և տարբեր կառույցների հետ հարաբերվելիս՝ կիրառելով առևտրային պարզագույն մոդել և փորձելով որևէ ուղղությունից ստանալ իր համար լավագույն առաջարկ-զիջումը:  Դրա վառ օրինակ է ԵՄ հետ անդամակցությանն ուղղված տարիների չստացված ջանքերը. այսօր Եվրամիության տարբեր դերակատարների կողմից արդեն հստակ հնչում են հայտարարություններ, համաձայն որոնց ԵՄ անդամակցության հարցը Թուրքիայի համար առնվազն կկասեցվի: Չի բացառվում, որ ի պատասխան հենց այդ հայտարարությունների է Թուրքիան ԵԱՏՄ նկատմամբ հավակնություններ հայտնում:

Մյուս կողմից, Թուրքիան բազմաթիվ պարտավորություններ ունի ԵՄ մաքսային գոտու հետ կապված: Սա նշանակում է, որ այս կամ այն այլ մաքսային արտոնություններ ենթադրող տնտեսական տարածքին միանալու համար, Թուրքիան նախ և առաջ, պետք է մի շարք հարցերի համաձայնեցմամբ զբաղվի նախկինում ստանձնած պարտավորությունները չհակասելու համար: Սա ինքնին բավական բարդ ու ժամանակատար գործընթաց է:

Եվ վերջապես երրորդ, թերևս կարևորագույն կարևոր գործոնն այն է, որ ԵԱՏՄ-ում որոշումների կայացման գործընթացն իրականացվում է կոնսեսուսի սկզբունքով: Սա նշանակում է, որ ցանկացած որոշում պետք է ստանա  անխտիր բոլոր անդամների համաձայնությունը: Հաշվի առնելով հայ-թուրքական հաբարերությունների բնույթն՝ առավել քան ակնհայտ է, որ տվյալ երկրի հետ կապված ԵԱՏՄ ցանկացած համագործակցության հեռանկարի վերաբերյալ Հայաստանն ունենալու է իր հատուկ դիրքորոշումը: Ակհայտ է նաև, որ հայ-թուրքական փակ սահմանի խնդիրը, որը հանդիսնաում է նաև Թուրքիա-ԵԱՏՄ փակ սահման, չի կարող շրջանցվել Թուրքիա-ԵԱՏՄ ցանկացած բանակցություններում:

Չպետք է մոռանալ Հայաստանի Հանրապետությունը չճանաչած Պակիստանի օրինակը, որի հետ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիրը իրականություն չդարձավ հայկական կողմի վետոյի արդյունքում:

Ցավոք, վերոնշյալ բոլոր նրբությունները ոչ բոլորի կողմից են  հաշվի առնվում, ինչն էլ դարձել է ոչ օբյեկտիվ մեկնաբանությունների պատճառ:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: