ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հզբոլլահը» ԻՊ-ի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

arabi21.com

Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը պատրաստ է ընդառաջ գնալ «Իսլամական պետության» գրոհայինների խնդրանքին և Սիրիայի տարածքում բանակցություններ սկսել վերջիններիս հետ: Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան «Ալ-Մանար» հեռուստաալիքի եթերում։

«Կարող ենք բանակցություններ վարել Սիրիայի տարածքում գրոհայինների խնդրանքով…Կրակը չի դադարեցվի մինչ պայմանավորածության հասնելը։ Եվ բանակցությունների հիմքում կլինի նպատակների հասնելը, որոնք կայանում են այդ շրջանից ԻՊ-ի հեռանալու և առևանգված լիբանանցի զինվորների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև նրանց ազատ արձակելու մեջ»,- հայտարարել է Նասրուլլան՝ հավելելով, որ Սիրիայի և Լիբանանի սահմանին տեղակայված գրոհայինները գտնվում են խուճապի մեջ և պատրաստ են ցանկացած բանակցությունների։:

Ըստ շիական շարժման ղեկավարի՝ «Հզբոլլահ»-ը սիրիական բանակի հետ համատեղ գործողություններում արդեն ազատագրել է ԻՊ-ի կողմից զավթված և Լիբանանի հետ սահմանին գտնվող 310 քառ կմ տարածքից 270 քառ կմ-ն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: