Ադրբեջանը վրեժխնդի՞ր է լինում բուլղարացի լրագրողից

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ով հանդիսանում է ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ զինված հակամարտությունների գոտիներ զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակման հեղինակը, հեռացվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը կատարվածի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը՝ Սիրիա վերադառնալուց և իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից», - գրել է լրագրողը՝ կցելով իր հետաքննական նյութը. լրագրողը չի բացառում, որ նյութը կարող է հեռացվել օրաթերթի կայքից:
Հիշեցնենք, լրագրողի սկանդալային հետաքննությունը հրապարակվել էր Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթի՝ «Trud Daily»-ի կայքում հուլիսի 2-ին: Այն բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունն աշխարհի տարբեր ծայրերում (Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո) գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում: Հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։
Նշենք, որ հոդվածը հրապարակվել էր, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Արդյունքում Բուլղարիայում ադրբեջանական դիվանագետների գործողունեությունը հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ մեծ աղմուկ բարձրացնելով։ Այստեղ հարկ է նշել, որ ադրբեջանական մամուլի և հասարակության ուշադրությունից այս հետաքրքիր բացահայտումը բարեհաջող «վրիպեց». ադրբեջանական իշխանությունները շտապեցին լարվածություն ուժեղացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ սեփական հանրության ուշադրությունը շեղելու համար: Այս խնդիրն հաջողությամբ լուծելուց հետո ադրբեջանական իշխանություններն որոշել են վրեժխնդիր լինել լրագրողից. ինչպես երևում է հասանելի դարձած գաղտնի փաստաթղթերից, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը մեծ փորձ ունի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցությունների Մուսավին Իրանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների...
- ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Պետդեպ Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական,...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է կեղծ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր. ՀՀ ՊՆ Սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
-
23:02
Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան
-
21:52
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
-
20:22
ՆԱՏՕ-ի ամբողջ ռազմական ենթակառուցվածքը և արբանյակները աշխատում են Ռուսաստանի դեմ. Կրեմլ
-
19:40
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասը ծայրահեղականների թիրախում
-
19:39
Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը
-
19:29
Հայաստանը դեմ է ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
-
19:19
Պաշտոնատար անձը ֆեյսբուքյան կեղծ էջով տարածել է ապատեղեկատվություն․ Արցախի ԱԱԾ
-
19:13
Պետք է երկխոսություն լինի, խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. կանադական The Hill Times -ին ասել է Ռուբեն Վարդանյանը
-
18:09
Հայաստանի ՊԵԿ-ը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
-
18:06
Փաշինյանը շնորհավորել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
-
17:31
Շրջափակման պատճառով Արցախում առնվազն 5 103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
-
17:30
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը
-
17:11
Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց
-
16:47
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ զորամիավորումներ ու զորամասեր
-
16:24
Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր
-
16:20
Ֆինանսների նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել են փորձի փոխանակման հարցը
-
16:00
Սպասվում է ձյուն, բուք, մառախուղ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:36
Արման Թաթոյանը հանդիպել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ
-
15:24
Արցախում շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն
-
14:40
ԵԽ բանաձևում դատապարտվել է ԼՂ հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
-
15:01
Մեզ հիմա անհրաժեշտ է աշխարհի ուշադրությունը․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0,51 կմ/ժ