ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունգարիան և Սլովակիան կշարունակեն ընդդիմանալ ԵՄ որոշմանը

REUTERS/Laszlo Balogh

ԵՄ դատարանը մերժել է Հունգարիայի և Սլովակիայի հայցերը, որով վերջիններս պահանջում էին չեղարկել ԵՄ երկրներում ներգաղթյալների վերաբաշխման քվոտան՝ պարտադրելով այս երկրներին ընդունել միգրանտներին: Նշենք, որ ըստ սահմանված քվոտայի Հունգարիան պետք է ապաստան տրամադրի 1294 միգրանտի, սակայն մինչ օրս ոչ մի միգրանտի չի ընդունել, իսկ Սլովակիան պետք է ընդուներ 902-ի, սակայն ընդունել է ընդամենը 16 փախստական: Սլովակիան և Հունգարիան իրենց հայցը հիմնավորում էին նրանով, որ փախստականների վերաբաշխման մասին որոշումն ընդունվել է գործող ընթացակարգի խախտումներով և ի զորու չէ կարգավորելու ԵՄ միգրացիոն ճգնաժամը: Սակայն, դատարանի որոշման մեջ ասվում է, որ ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու համար ընդունել նախնական միջոցառումներ: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի գլխավոր փաստաբանն ընդգծում է այս միջոցառումների ակհայտ ժամանակավոր բնույթը, քանի որ դրանց իրականացման ժամկետները՝ 2015 թվականի սեպտեմբերի 25 - 2017 թվականի սեպտեմբերի  26, ամրագրված են փաստաթղթում:

«Այս որոշումը վտանգի տակ է դնում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը և ապագան», - այս կապակցությամբ նշել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ընդգծելով, որ դատարանի որոշումն ընդունվել է ոչ թե իրավաբանական սկզբունքներով, այլ քաղաքական նկատառումներից ելնելով, և իրենք չեն պատրաստվում կատարել այն: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին նշել է, որ, չնայած ԵՄ դատարանի որոշմանը, իր երկրի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ:

Հիշեցնենք, Եվրոպայի խորհուրդը 2015 թվականին որոշում է ընդունել, որի համաձայն՝ Հունաստան և Իտալիա ժամանած 120 հազար միգրանտները պետք է վերաբաշխվեն ԵՄ անդամ բոլոր երկրներում: Ի դեպ, Եվրոպական հանձնաժողովի առաջարկի համաձայն, երկրները կարող են հրաժարվել քվոտաների համակարգից, սակայն այդ դեպքում պարտավոր են 250 հազար եվրո վճարել յուրաքանչյուր փախստականի համար, որին չեն ընդունել:

Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Ռումինիան դեմ են հանդես եկել այս որոշմանը, իսկ Հունգարիան և Սլովակիան այս կապակցությամբ հայց են ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով որոշումը ճանաչել անվավեր:

Նշենք, որ այս որոշումը չկատարելու համար Եվրահանձնաժողովը Հունգարիայի և Սլովակիայի դեմ կարող է գործընթաց սկսել ԵՄ նորմերը խախտելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: