ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեր Զորի ազատագրման կարևորությունը

Правда-ТВ

Ռուսական ռազմաօդային ուժերը Դեր Զորի շրջանում ոչնչացրել են հրամանատարական շտաբ, որում եղել է նաև «Իսլամական պետության» «պատերազմի նախարար» Գուլմուռադ Հալիմոֆը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղվելով ՌԴ ՊՆ-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ուժերի աջակցությամբ սիրիական զորքերը հաղթանակ են տարել Դեր Զորի համար մղվող մարտերում: Քաղաքը պաշարման մեջ էր գտնվում ավելի քան 3 տարի: Տեղեկացվում է, որ ահաբեկիչները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Դեր Զորի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:  

Դեր Զորը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Եփրատ գետի աջ ափին՝ Դամասկոսից 400 կմ հեռավորության վրա: Այն կարևոր տրանսպորտային ուղիների խաչմերուկ է: Արվարձաններում կան նավթի խոշոր հանքեր, այստեղ է գտնվում նաև նավթի մշակման գործարանը: Այսպիսով, Դեր Զորն ունի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նշանակություն: Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Դեր Զորի ազատագրումն ազդարարում է Սիրիայում ԻՊ-ի հիմնական ուժերի ոչնչացումը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ Դեր Զորն այն հիմնական կետն է, որի ազատագրումը կնշանակի, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը մոտենում է ավարտին: Սիրիայի իշխանություններն արդեն տեղեկացրել են ՄԱԿ-ին Դեր Զորի առանձին շրջաններ ճանապարհների բացվելու մասին:

Նշենք, որ սիրիական բանակը 2 շաբաթվա ընթացքում ազատագրել է 59 բնակավայր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ դեէսկալացիայի գոտիների ստեղծման շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել բռնության չափերը, հայտնում է РИА Новости-ն: Արդյունքում միլիոնավոր մարդիկ վերադարձել են իրենց տները: Ի դեպ, Ռուսաստանը մտադիր է սեպտեմբերի 14-15-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով հանդիպման շրջանակներում ավարտին հասցնել այդ երկրում անվտանգության 4 գոտիների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներկա պահին ստեղծվել են դեէսկալացիայի 3 գոտիներ. Հոմս քաղաքից հյուսիս, Արևելյան Ղուտայի շրջանում և Սիրիա-Հորդանան սահմանին: Այժմ աշխատանքներ են տարվում Իդլիբի ուղղությամբ:  

Սեպտեմբերի 14-15-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլին մասնակցելու է նաև ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Նա ընդգծել է Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Եգիպտոսի և Հորդանանի կողմից իրականացվող աշխատանքի կարևորությունը և ասել, որ առաջիկա հանդիպմանը մտադիր է անդրադառնալ նաև այդ հարցին: Ավելի վաղ տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը՝ Կատարը, ևս ցանկություն էր հայտնել մասնակցել Սիրիայի հարցով Աստանայի հանդիպմանը:

Իրանի և մի շարք այլ պետությունների կողմից ստացվող աջակցության կարևորությունն ավելի վաղ ընդգծել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա խոսքով, սիրիական բանակի և նրա գործընկերների հաղթանակներն ստիպել են մի շարք պետությունների դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: