ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ-ն Ադրբեջանին կառույցից հեռացնելու մտադրություն ունի

sputniknews.com

Սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում ԵԽ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ նիստի ժամանակ գլխավոր քարտուղարը Թորբյորն Յագլանդը կոչ է արել սկսել իրավական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար, գրում է panorama.am-ը: Սա աննախադեպ քայլ է Եվրոպայի խորհրդի 68-ամյա պատմության մեջ։

Յագլանդի միջամտությունը կապված է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամմադովի հետ, ով դատապարտվել է 2013թ. ցույցերին մասնակցելու պատճառով:

«Մենք չենք կարող Եվրոպայում ունենալ քաղաքական բանտարկյալներ և չենք կարող ունենալ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է Մամմադովին զրկել իր ազատությունից՝ չնայած ՄԻԵԴ որոշմանը։ Ադրբեջանի համար եկել է ժամանակը լավ ու խիստ մտածելու ԵԽ անդամակցության իր պարտականությունների վերաբերյալ, և հասկանալ արդյոք նա ցանկանում է դրանք իրականացնել, թե ոչ»,-  ասել է Յագլանդը։

Գլխավոր քարտուղարը ցանկանում է կիրառել ԵԽ կոնվենցիայի 46,4 հոդվածը, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների այս կառույցից Ադրբեջանը հեռացմանը։ Այս «միջուկային» տարբերակը նախկինում երբեք չի կիրառվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: