ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ապօրինի զենք է մատակարարում ահաբեկիչներին. Արցախի ԱԳ նախարար

Հայելի Ակումբ

Պաշտոնական Բաքուն պարբերաբար փորձում է կրոնական բնույթ հաղորդել ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում, ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, փոխանցում է News.am-ը: 

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ո՛չ կրոնական է և ո՛չ էլ տարածքային։ «Դա առաջին հերթին երկու տարբեր քաղաքակրթությունների հակամարտություն է։ Մի կողմից՝ ղարաբաղյան և հայկական, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական, որը հիմնված է հալածանքների, արտաքին քաղաքականությունում ուժի կիրառման վրա»,– ասաց Կարեն Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ իսլամական գործոնի չարաշահումը մտահոգիչ է հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի ենթատեքստում։ «Այսօր ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են բազմաթիվ ադրբեջանցիներ։ Իսկ Ադրբեջանն ապօրինի զենք է մատակարարում ահաբեկիչներին»,– նշեց Միրզոյանը։

Արտգործնախարարը նշեց, որ ԼՂՀ–ն իր պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ է տեսել, դիմակայել շատ մարտահրավերների։ «Եվ այսօր ամեն րոպե մենք բախվում ենք նոր մարտահրավերների։ Մեր հիմնական մարտահրավերն է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև  հակամարտությունը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հակամարտությունը կարելի է լուծել միջազգային սկզբունքների, առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Դա թույլ կտա ոչ միայն հայկական երկու պետությունների համար նորմալ զարգացում ապահովել, այլև էականորեն կբարելավի իրավիճակը տարածաշրջանում»,– նշեց Միրզոյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: