ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան

panorama.am

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շեշտեց, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և գիտի, որ Թուրքիան առանց այդ խնդրին լուծում տալու չի կարող լուծել քրդական հարցը, կամ առավել ևս չի կարող դառնալ ժողովրդավար երկիր, փոխանցում է Panorama.am-ը:

«Քրդերը սկսեցին հավասարություն պահանջել, հայերն էլ սկսեցին խոսել Ցեղասպանության մասին: 2009-ին՝ 1920  թվականից ի վեր առաջին անգամ, Ստամբուլի կենտրոնում հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Բոլորը սկսեցին գիտակցել, որ Մեծ Եղեռն է տեղի ունեցել: Այժմ դժբախտաբար թուրքական խորհրդարանում Ցեղասպանություն բառի գործածումը կարող է հանցանք դիտվել»,- ասաց նա:

Պատգամավորի համոզմամբ, Արևմուտքը, ինչպես աչքերը փակել էր Հայոց ցեղասպանության տարիներին, այդպես էլ այժմ փակել է Թուրքիայում  մարդու իրավունքների խախտումների վրա:

«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը և չորս սերունդ պայքարել է, որ հարցն արդար  լուծում ստանա:

«Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ, և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- այսպես եզրափակեց իր ելույթը Կարո Փայլանը:
Փայլանի ելույթից հետո դահլիճը հոտընկայս ծափահարեց:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: