ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Եվրամիության միջև ընդգրկուն փոխգործակցություն է ծավալվում ամենատարբեր ոլորտներում. Է. Նալբանդյան

panorama.am

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ բանակցությունների ժամանակ:

-Ուրախ եմ հերթական անգամ Երևանում ողջունել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար, իմ լավ բարեկամ Յոհանես Հանին:

Մեր շփումները, հանդիպումներն ու երկխոսությունը պարբերական բնույթ են կրում։ Միայն այս տարվա ընթացքում պարոն Հանի հետ արդեն հինգ հանդիպում ենք ունեցել:

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Եվրոպական Միությունն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Ես կցանկանայի ընդգծել մեր համագործակցությունը նախորդ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համաձայն` վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել՝ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020», «COSME» ծրագրերին։ Ավարտվեցին «Ստեղծագործ Եվրոպա» և Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրերին միանալու մասին բանակցությունները:

Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը։

Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել և նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։

Հայաստան-Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում:

Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես, Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը, առաջարկներ կան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի և նվազեցման, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ:

Հայաստանի և Եվրամիության միջև ընդգրկուն փոխգործակցություն է ծավալվում ամենատարբեր ոլորտներում:

Հանձնակատար Հանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև հրատապ միջազգային խնդիրներ, մերձավորարևելյան զարգացումները, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, իրավիճակը կորեական թերակղզում։

Պարոն Հանին ներկայացրեցրի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարագվորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։ Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ ու ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին,- եզրափակել է իր խոսքը ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: