ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրյա ներդրողները հետաքրքրված են «Մեղրի» ԱՏԳ-ով

mineconomy.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Արա Աբրահամյանի և օտարերկրյա ներդրողների հետ։ Ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, հաղորդվում է նախարարության պաշտոնական կայքէջում։

Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։

Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում բացվող հնարավորությունները բիզնեսի համար վերաբերյալ։ Նախարարը անդրադարձել է նաև «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին։

Գործարարների խոսքով՝ հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Ն

Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: