ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Քյոլնում հայ մշակույթի օրեր. գերմանացիներն ավելի հետաքրքրված են, քան հայերը. Սերովբէ Օտապաշեան

weheartit.com

Հոկտեմբերի 20-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կմեկնարկեն հայ մշակույթի օրերը, հայտնում է Արցախպրեսը:

Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանը ասաց. «Մշակութային օրերը ներկայացնում են հայ մշակույթի բոլոր առավելությունները,  անցյալն ու պատմությունը: Այս բոլորը պետք է ներկայացնենք գերմանացիներին, այսինքն՝ գաղափարը՝ հայ մշակույթն ու հայոց պատմությունը ծանոթացնելն է նրանց, ովքեր ծանոթ չեն: Այն առաջին հերթին ուղղված է գերմանացիներին և հայ երիտասարդ սերնդին»,-ասաց նա:  

Ատենապետը ներկայացրեց, որ նման միջոցառումները կազմակերպելու միտքն առաջացել է դեռևս 2001 թվականից և հիմնականում իրականացվում է 5 կամ 6 ծրագիր:

«Այս տարի, օրինակ, նախատեսված է 5 ծրագիր: Առաջինը բեմադրություն է հայ մշակույթի և պատմության մասին, երկրորդը Ռաֆայել Թովմասյանի գրքի շնորհանդեսն է: Գիրքը Գերմանիայում ծնված հայ երիտասարդների հոգեբանության, հայի ինքնության մասին է, թե ինչպես է այդ երիտասարդն ապրում ու գոյատևում: Հաջորդ ծրագիրը նախատեսում է «Խոստումը» ֆիլմի դիտումը: Միջոցառումների շրջանակում համերգով ելույթ է ունենալու «Neuberin» հայկական նվագախումբը, որը կատարելու է  Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները»,- նշեց Սերովբե Օտապաշեանը և հավելեց, որ  մշակութային հանձնախումբը պատկանում է Քյոլնի առաջնորդարանին:

Միջոցառումներին ներգրավված են և՛ հայեր, և՛ գերմանացիներ: Ելույթ են ունենալու օրինակ՝ Անահիտ Թոփչյանը, Էդուարդ Թոփչյանը ու նվագախումբը, Արա Պետրոսյանը և այլն:

«Բոլոր ծրագրերը, կարելի է ասել, շատ հաջող են, սակայն գերմանացիներն ավելի հետաքրքրված են, քան հայերը»,-եզրափակեց նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
13°  25° 
23.09.2018
13°  26° 
24.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: