ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Yerkir.am

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն առնչվող հարցերին Համաձայնգրում անդրադարձ է կատարվում փաստաթղթի Մաս III-ում՝ Հոդված 102-108:  Ընդհանուր ծավալը՝ մոտավորապես 5 էջ:

 

Համաձայնագիրը հստակեցնում է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանակները՝ այդ թվում անդրադառնալով քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Մասնավորապես, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շուրջ կողմերը պետք է հաստատեն երկխոսություն՝ ԵՄ-ում և ՀՀ-ում քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների միջև շփումները և տեղեկությունների ու փորձի փոխանակումն ամրապնդելու, ԵՄ-ում Հայաստանի, այդ թվում՝ դրա պատմության և մշակույթի մասին առավել շատ տեղեկացվածության, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի մասին պատկերացման ու ընկալման մակարդակը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, համաձայնագրով կողմերը պարտավորվում են խթանել երկու կողմերից քաղաքացիական հասարակության շահագրգիռ անձանց միջև երկխոսությունը և համագործակցությունը՝ ապահովելու քաղաքացիական հասարակության ներգրավումը ԵՄ և ՀՀ միջև հարաբերություններին, ընդլայնելու պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը և այլն: Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ կողմերի միջև պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

Այս ոլորտին առնչվող հոդվածների մեջ նշվում է նաև, որ կողմերը պետք է ամրապնդեն և խրախուսեն միջսահմանային համագործակցության զարգացումը, ինչպես նաև անդրազգային և միջտարածաշրջանային ծրագրերի միջոցով ակտիվացնեն իրենց շրջանների միջև համագործակցությունը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: