Ինչպե՞ս է ԵՄ-ն վերահսկելու ՀՀ-ին տրամադրած ֆինանսական ռեսուրսները. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)
Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պարունակում է առանձին դրույթ՝ վերաբերող ԵՄ կողմից ՀՀ ֆինանսական աջակցությանը, ինչպես նաև տրամադրվող ֆինանսական աջակցության հարցում խարդախության դեմ պայքարին ու հսկողության վերաբերյալ դրույթներին: Մասնավորապես, ֆինանսական աջակցությանը վերաբերող համաձայնագրի 343 հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտվի Եվրոպական միության համապատասխան ֆինանսավորման մեխանիզմների և գործիքների միջոցով տրամադրվող ֆինանսական աջակցությունից։ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև օգտվել Ներդրումների եվրոպական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և միջազգային այլ ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերից։ Ֆինանսական աջակցությունը նպաստում է սույն Համաձայնագրի նպատակների ապահովմանը և տրամադրվում է սույն գլխին համապատասխան»։
Ինչ վերաբերում է ոլորտներին, որոնց կտրամադրվի օժանդակությունը, ապա, համաձայնագրով սահմանվում է, որ ֆինանսական աջակցությունը կուղղվի ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տարեկան գործողությունների ծրագրերում համաձայնեցված առաջնահերթ ոլորտներին, որոնց համաձայնեցման գործընթացում «հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կարիքները, ոլորտների հնարավորությունները և սույն Համաձայնագրով նախատեսված ոլորտներում բարեփոխումների առաջընթացը»։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել ԵՄ-ին մակրոֆինանսական աջակցություն ստանալու նապատակով, ինչը կարող է տրամադրվել «կիրառելի պայմանների առկայության դեպքում»:
Ինչ վերաբերում է Խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներին, համաձայնագրով սահմանվում է, որ ֆինանսական խարդախությունը կանխելու նպատակով ԵՄ կարող է իրականացնել «աուդիտներ, տեղում իրականացվող ստուգումներ, տեսչական զննություններ, հսկողություններ և խարդախության դեմ պայքարի միջոցառումներ, այդ թվում՝ Աուդիտորների եվրոպական դատարանի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ) կողմից իրականացվող միջոցառումները»։
Այս համատեքստում համաձայնագրի Հոդված 357, 3-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ժամանակին տեղեկացվեն ստուգումների և տեսչական զննությունների օբյեկտի, նպատակի և իրավական հիմքի մասին, որպեսզի կարողանան անհրաժեշտ աջակցություն տրամադրել։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների պաշտոնատար անձիք իրավասու են մասնակցելու տեղում իրականացվող ստուգումներին և տեսչական զննություններին»։
Խարդախության դեպքերի հայտնաբերման դեպքում համաձայնագրով նախատեսվում է, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից տնտեսական օպերատորների նկատմամբ կարող են սահմանվել վարչական միջոցառումներ և պատժամիջոցներ՝ Խորհրդի No 2988/95 կանոնակարգին (ԵՀ, Եվրատոմ) 1, Եվրոպական պառլամենտի և Խորհրդի թիվ 966/2012 կանոնակարգին (ԵՀ, Եվրատոմ)2 և Հանձնաժողովի թիվ 1268/2012 պատվիրակված կանոնակարգին (ԵՄ)3 համապատասխան։ Ի հավելում ԵՄ կողմից իրականացվող միջոցառումների, համաձայնագրում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կարող են սահմանվել վարչական միջոցառումները և պատժամիջոցները լրացնող լրացուցիչ միջոցառումներ և պատժամիջոցներ՝ կիրառելի ազգային օրենսդրությանը համապատասխան։
Վերջում կարևոր է նաև նշել, որ համաձայնագրով նախատեսվում է նաև ԵՄ կողմից տրամադրված ֆինանսական միջոցների վերադարձ: Մասնավորապես համաձայնագրի Հոդված 359-ի առաջին կետը սահմանում է. «ԵՄ ֆինանսական միջոցների իրականացումը Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերապահվելու դեպքում Եվրոպական Հանձնաժողովն իրավասու է հետ վերադարձնել անհարկի կերպով վճարված ԵՄ ֆինանսական միջոցները, մասնավորապես՝ ֆինանսական շտկումների միջոցով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձեռնարկեն ցանկացած համապատասխան միջոցառում՝ անհարկի կերպով վճարված ԵՄ ֆինանսական միջոցները հետ վերադարձնելու համար։ Եվրոպական հանձնաժողովը պետք է հաշվի առնի այդ ԵՄ ֆինանսական միջոցների կորուստը կանխելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները»։
1 Խորհրդի 1995 թվականի դեկտեմբերի 18-ի «Եվրոպական համայնքների ֆինանսական շահերի պաշտպանության մասին» թիվ 2988/95 կանոնակարգ (ԵՀ, Եվրատոմ) (ԵՄ ՊՏ L 312, 23.12.1995, էջ 1)։
2 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի«Միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառվող ֆինանսական կանոնների մասին» թիվ 966/2012 կանոնակարգ (ԵՀ, Եվրատոմ) (ԵՄ ՊՏ L 298, 26.10.2012, էջ 1)։
3 Հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի«Միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառվող ֆինանսական կանոնների մասին» թիվ 966/2012 կանոնակարգի կիրառման մասին» թիվ No 1268/2012 պատվիրակված կանոնակարգ (ԵՄ) (ԵՄ ՊՏ L 362, 31.12.2012, էջ 1)։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ՀԸԳՀ-ն (CEPA) այսօրվանից...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և կյանքի կոչման գործընթացը «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում ՀՀ Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում խորհրդարանն ունենալու է շատ մեծ անելիք. Կարեն Բեքարյան Կարեն Բեքարյանը հույս հայտնեց, որ համաձայնագրի վավերացման արդյունքները զգալու ենք բոլորս, այդ թվում՝ քաղաքացին:...
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական...
- Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում՝ առաջ մղելու Եվրամիության հետ հարաբերությունները. Ա.Կարապետյան Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում 2017թ. Հայաստանի համար կարևորագույն նվաճումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ