Ինչպե՞ս են ՀՀ-ԵՄ համաձայնագրով դիտարկվում էներգետիկ համագործակցությունն ու միջուկային անվտանգությունը. ՏԵՂԵԿԱՆՔ
Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ներառում է համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկ համագործակցությունն ու, մասնավորապես, միջուկային անվտանգության հետ կապված դրույթներ: Էներգետիկ համագործակցության մասին խոսվում է ՄԱՍ V-ում՝ «Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ» բաժնի Գլուխ 2-ում՝ «Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը» բաժնում (3 էջ՝ 48-50):
Համաձայնագրի 2-րդ Գլխի 42-րդ Հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի շուրջ՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի էներգետիկ հատվածի ոլորտներում կարգավորիչ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով անվտանգ, շրջակա միջավայրը չվնասող և մատչելի էներգիայի հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Նշված հոդվածի երկրորդ կետով մասնավորեցված են էներգետիկ համագործակցության ոլորտները:
Մասնավորապես, Հոդված 42-ի 2-րդ կետի ենթակետերով դիտարկվում է համագործակցություն էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների ոլորտում՝ ուղղված էներգետիկ անվտանգության, էներգիայի մատակարարների և էներգիայի արտադրության բազմազանության խթանմանը: Համաձայանգրի նշված հոդվածը դիտարկում է նաև համագործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ աղբյուրների ընդլայնումը, մրցունակ էներգետիկ շուկաների զարգացումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության զարգացումը, էներգիայի և տարածաշրջանային այլ շուկաներ ինտեգրման շուրջ համագործակցության խթանումը, ինչպես նաև էներգետիկ անվտնագությանն առնչվող այլ դրույթներ:
Ինչ վերաբերում է միջուկային անվտանգությանն առնչվող դրույթին, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանին, ապա այս ոլորտում համագործակցությունը կարգավորվում է Հոդված 42-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետով (Համաձայնագրում՝ «Է» ենթակետ, էջ 49): Ենթակետում նշվում է, որ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի. «քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները և կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները և Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաև՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը»։ Սույն ենթակետի համաձայն, այս ոլորտում համագործակցությունը դիտարկում է.
- ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը և վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,
- Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով:
Հոդված 42-ի 2-րդ գլխի հաջորդող 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերը (Համաձայնագրում՝ «Ը», «Թ», «Ժ» ենթակետեր, էջ՝ 49-50) դիտարկում են այնպիսի հարցերի հետ կապված կարգավորումներ, ինչպիսիք են էներգետիկ պաշարների փոխանցման համար ծախսերի վրա հիմնված ընդհանուր համակարգի, գնային քաղաքականության, էներգետիկ շուկայի կարգավորման առանցքային սկզբունքներն արտացոլող կարգավորիչ հայեցակետերի, մրցունակ, թափանցիկ և ծախսարդյունավետ սակագներով էներգետիկ ցանցերի ու ենթակառուցվածքների ոչ խտրական հասանելիության խթանման և համարժեք ու անկախ վերահսկողության, գիտական և տեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները։
Նույն գլխի Հոդված 43-ի համաձայն՝ այդ գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ՀԸԳՀ-ն (CEPA) այսօրվանից...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և կյանքի կոչման գործընթացը «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում ՀՀ Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում խորհրդարանն ունենալու է շատ մեծ անելիք. Կարեն Բեքարյան Կարեն Բեքարյանը հույս հայտնեց, որ համաձայնագրի վավերացման արդյունքները զգալու ենք բոլորս, այդ թվում՝ քաղաքացին:...
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական...
- Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում՝ առաջ մղելու Եվրամիության հետ հարաբերությունները. Ա.Կարապետյան Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում 2017թ. Հայաստանի համար կարևորագույն նվաճումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ