ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

33 երկրներից ԻՊ-ի շարքերում կռվող ահաբեկիչները սկսել են վերադառնալ իրենց հայրենիք

Signature Reads

Սիրիայում և Իրաքում տարածքները կորցնելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տարբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ:

Թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում կատարելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում, փոխանցում է Ermenihaber-ը:  

Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա: 

«Խալիֆայությունից հետո. Օտարերկրյա զինյալների ու հետ վերադարձածների սպառնալիքը» զեկույցում նշվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Թուրքիա վերադարձած անձանցից 7240-ը ձերբակալվել կամ կալանավորվել են ԻՊ-ի ու Ալ Քաիդայի անդամ լինելու կասկածանքով:

Զեկույցից պարզ է դառնում, որ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան այդ երկրների շարքում ահաբեկչական շարքերում ունեցած քաղաքացիների թվով 7-րդն է: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, ապա Սաուդյան Արաբիան:  3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Հորդանանն ու Թունիսը: Այս երկրների շարքում է նաև Անգլիան,որտեղից գնացած 850 զինյալների կեսը վերադարձել է «հայրենիք»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: