ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի դատարանը չի դատապարտում Ադրբեջանին «բռնապետություն» անվանելը

Golos Armenii

Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատարանն անընդունելի է համարել France 2 հեռուստաալիքի լրագրողներ Էլիզ Լյուսենի ու Լորան Ռիչարդի դեմ ներկայացված Բաքվի հայցը, հայտնում է Panorama.am-ը: Հիշեցնենք, որ Բաքուն մեղադրում  էր նրանց զրպարտության մեջ, քանի որ վերջիններս Ադրբեջանին «բռնապետություն» էին անվանել:
Էլիզ Լյուսենն ու Լորան Ռիչարդը Ադրբեջանին բնորոշել էին որպես բռնապետություն «Cash Investigation» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել էր 2015 թվականի սեպտեմբերի 7-ին:
Նանտեր քաղաքի դատարանի  նախագահը հայտարարել է. «Մամուլի ազատության մասին օրենքը նպատակ ունի ապահովելու խոսքի ազատությունն ու թույլ չտալ պետությանը քրեական հետապնդման ենթարկել անհատին»: Դատարանը գտել է, որ «քրեական օրենսգիրքը խստորեն մեկնաբանվել է» ու Կովկասի պետությունը «չունի ավելի իրավունքներ, քան Ֆրանսիայի պետությունն» ու անընդունելի ճանաչել հայցը:
«France Télévisions»-ի ու երկու լրագրողների փաստաբանները ողջունել են դատարանի որոշումը: Փաստաբան Վիրջինի Մարկեն դատարանի որոշումն անվանել է «շատ հետաքրքիր»՝ ընդգծելով, որ դատարանը ճանաչեց, որ քաղաքացու, ավելին, լրագրողի դեմ գործելը լրջորեն կվնասի արտահայտվելու ազատությանը: Փաստաբանը նշել է, որ այս որոշումը «վերջ դրեց լրագրողներին քաղաքական գրաքննության ենթարկելու բոլոր հնարավորություններին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: