ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է աշխարհի առաջնությանը

Getty Images

Նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում կանցկացվի սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը, որին այս անգամ կմասնակցի ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ կմտնեն նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՝Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգլադեշի սամբիստները, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր մեկնեց նոյեմբերի 8-ին: Աշխարհի առաջնությունում մրցագորգ կմտնեն:

Աղջիկներ. Ասյա Լալազարյան՝ 48 կգ, Սոսե Բալասանյան՝ 52 կգ

Տղամարդիկ (մարզական սամբո). Տիգրան Կիրակոսյան` 52 կգ, Մաքսիմ Մանուկյան` 57 կգ, Արթուր Սահակյան` 62 կգ, Ռաֆիկ Մանուկյան` 68 կգ, Արսեն Ղազարյան` 74 կգ, Մհեր Կարապետյան` 82 կգ, Էդիկ Պետրոսյան` 90 կգ, Արսեն Խանջյան` 100 կգ:

Տղամարդիկ (մարտական սամբո). Գրիգոր Մխիթարյան՝ 52 կգ, Էռնեստ Հայրապետյան՝ 62 կգ, Վաչիկ Վարդանյան՝ 68 կգ, Մավրիկ Նասիբյան՝ 74 կգ, Ավետիք Պողոսյան՝ 82 կգ:

Հայաստանի պատվիրակության կազմում Սոչի մեկնել են նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Աղասի Գալստյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: