ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության մասին ֆիլմի ռեժիսոր. Ես հասկանում էի, թե կարևոր է այդ թեման այսօր

IndieWire

Variety ամերիկյան ամսագիրը հրապարակել է «Ավերելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Ջո Բերլինգերի հետ հարցազրույցը, գրում է NEWS.am-ը:

Բերլինգերի խոսքով Հայոց ցեղասպանության փաստը շարունակում է վիճարկվել ավելի քան 100 տարի։

Դրա վառ օրինակն է այն, որ Բերլինգերը չի կարողացել թուրք պաշտոնյային համոզել ելույթ ունենալ տեսախցիկի առջև, քանի որ Թուրքիայի կառավարությունը չի ընդունում 1915-ի Ցեղասպանությունը։ Թուրքիան նաև ճնշում է գործադրում իր առանցքային դաշնակից ԱՄՆ–ի վրա, որի կառավարությունը նույնպես չի ճանաչում Ցեղասպանության փաստը։

«Ես կցանկանայի ասել, որ ես այնքան հեռատես էի, որ վավերագրական ֆիլմի նկարահանումները սկսելիս հասկանում էի, թե որքան արդիական և  կարևոր է այդ թեման այսօր»,– ասում է Բերլինգերը։

Ֆիլմում Հայոց ցեղասպանությունը հյուսվում է ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմում ներկայացված պատմության հետ։ Ռեժիսորը նաև ընդգծում է, որ հոլիվուդյան ստուդիաները փորձել էին դեռևս 1930-ականներին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, սակայն Թուրքիան հասկացնել էր տվել, որ նրանց գործունեությունը կարգելվի, եթե դիմեն այդ քայլին։ Բերլինգերը նշում է, որ ճշմարտության մասին լռելը և թաքցնելն իրական նախազգուշացում է, թե ինչի կարող է դա հանգեցնել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: