Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։
«Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։ Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:
Հնարավոր չէ այլ կերպ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։
Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է առաջնորդել, սակայն հավատքով զինված, կամքով փրկված ու միասնական ոգով գոտեպնդված՝ որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող ներքին և արտաքին բազմազան ու այլազան տագնապները։ Անհրաժեշտ է , որ մեր մոտեցումները լինեն իրատես ու հայեցակետերը համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունները ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմանների լույսի տակ։
Ապրիլի 24-ը մեր պահանջատիրական պայքարին իր ռազմավարական ու մարտավարական տարածքներով, վերաշեշտման ու միաժամանակ վերարժևորման հիշեցում է։ Ապրիլ 24-ը, նաև այսօր, առավել, քան երբեք ազգային միասնականության ամրապնդման մարտահրավեր է:
Ադրբեջանն իր սուրն ազատորեն շարունակում է ճոճել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։
Արցախը տակավին կմնա շրջափակված ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները ու նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում:
Աննախատեսելի հետևանքներով հղի այս վտանգալից կացության դիմաց Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ կամ հետևելով անորոշ քաղաքականությանը: Հայաստանն առանձին է, և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքների պաշտպանության պատնեշի վրա կմնա ամուր, նույն պաշտնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր։
Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնություն գործակցությունը փաստորեն դարձել է մակերեսային, հետզհետե իրարից հեռանում են, ամենուր նոր ճեղքեր են առաջանում, ամեն տեղ շրջապատված ենք փոխադարձ մեղադրանքներ ու ատելություն սերմանող լոզունգներով ու կեցվածքներով։ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև։
Եթե կարծում են, թե տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար զիջումներ կատարելով Հայաստանի համար կարելի կդառնա մնայուն խաղաղություն ու տնտեսական զարգացում ապահովելը, պետք է լինել զգույշ, հազար անգամ զգույշ։ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները լայնորեբ բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայ կյանքի քարտեզից։ Հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության համաձայնություն գոյանա՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների, ցեղասպանության ճանաչման ու հատուցման»,- իր ուղերձում ասաց Արամ Ա-ը։
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին...
- Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արցախի ԱԺ նախագահ Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում...
- Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը. ՀՀ ԱԳՆ Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում...
- Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին. Փաշինյան Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը,...
- Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան վաղուց է կռիվը տանուլ տվել. թուրք պրոֆեսոր Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության...
-
23:49
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
-
21:58
Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
-
21:55
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Խաչատուրյանի հետ
-
21:17
Արմեն Ռուստամյանը գործուղվելու է Փարիզ և Լոնդոն
-
20:40
Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ
-
20:32
Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
-
20:29
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ-ն հերքում է
-
18:54
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
-
17:31
Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
-
16:37
Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
-
16:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:58
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
-
14:17
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ
-
14:08
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ