ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանը երբեք որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր հրթիռային ծրագրի վերաբերյալ

Mehr News Agency

Փարիզի միջամտությունն Իրանի ներքին գործերին վարկաբեկում է Ֆրանսիայի կառավարությանն իրանցիների աչքերում։  News.am-ի հաղորմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։

Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ֆրանսիայի կառավարության շահերից չի բխում միջամտել այնպիսի հարցերի, ինչպիսին են Իրանի հրթիռային ծրագիրն ու ռազմավարական հարցերը, որոնք շատ զգայուն են Թեհրանի համար։ Նա նշել է, որ նման գործողությունները միայն կխաթարեն Ֆրանսիայի հանդեպ վստահությունն Իրանի աչքերում՝ շեշտելով, որ Թեհրանը երբեք որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր հրթիռային ծրագրի վերաբերյալ։

«Որպես իրանցի, որը ծանոթ է արտաքին քաղաքականության հարցերին ու ֆրանսիական պատմությանը, ես խորհուրդ եմ տալիս այդ երկրի նախագահին արտաքին քաղաքականության հարցերում հետևել գեներալ դե Գոլի ուղուն», - հավելել է Վելայաթին։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: