ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Համայն Ռուսիո պատրիարքը հայտնել է, որ աշխարհի վերջը շատ մոտ է

Pravoslavie.ru

Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խոսել է աշխարհի վերջին օրերի մոտեցման նշանների մասին: Այս մասին նա ասել է իր քարոզում Քրիստոս Փրկիչ տաճարում պատարագից հետո, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

«Այսօր մեղքը ոչ միայն ակնհայտ է (...) Այսօր մեղքը դրսևորվում է առավել գրավիչ ձևով` կինոյի միջոցով, թատրոնի միջոցով », - ասել է Կիրիլը:

Կիրիլը նշել է, որ «այսօր մարդկային կրքերի նավը քանդելու ժամանակը չէ, այսօր բոլոր առողջ ուժերը հավաքելու ժամանակն է»: «Սա արդեն տեսանելի է անզեն աչքով: Առնվազն կույր պետք է լինես, որպեսզի չնկատես պատմության սարսափելի պահերի մոտեցումը, որի մասին Սուրբ Հովհաննես առաքյալը գրել է «Հայտնություն» բաժնում (Աստվածաշնչի վերջին հատվածը-խմբ.)», - ասել է  պատրիարքը:

Նա նշել է, որ աշխարհի վերջին օրերի մոտեցումը կախված է նաև մարդկանցից և կոչ է արել բոլորին «դադարեցնել անդունդի եզրը հասնելու սահքը»՝ գիտակցելով ողջ մարդկության նկատմամբ պատասխանատվության զգացումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով