ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է և սպասելիքները՝ ավելի մեծ: 

«Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետև ունենք հայրենասեր հայրենակիցներ և հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը: 

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարևոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը և այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:

Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ բարձր գնահատելով տարիներ շարունակ նրա մշտական աջակցությունն Արցախին և մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: