ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունն, ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: 
Մենք բարձր ենք գնահատում ձեր կարևոր ու պատասխանատու ծառայությունը, որի իրականացումից է մեծապես կախված մեր երկրում հասարակական անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության բարձր մակարդակի ապահովումը: 
Համակարգի գործունեության հիմնական ուղղությունները եղել և մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը, հասարակության և պետության շահերի պահպանունը, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի ապահովումը, բացասական երևույթների դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը:
Այս գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ոստիկանությունը համալրված լինի արհեստավարժ ու լավ պատրաստված կադրերով, իրենց գործին ու հայրենիքին նվիրված, համապատասխան մարդկային ու բարոյական որակներով օժտված մասնագետներով՝ մարդիկ, ովքեր կանեն հնարավորը բարձր պահելու ոստիկանի պատիվը:
Պետությունն այսուհետ ևս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով կառույցի շարունակական հագեցմանը, ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: