ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Աշոտյան. ԱԺ լսումները ՀՀ-ԵՄ համաձայնագրի խորհրդարանական վերահսկման մեկնարկն են

Lragir.am

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումները

Լսումներին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով մասնավորապես նշեց, որ այսօրվա լսումներն ունեն 3 հիմնական նպատակ: Առաջին նպատակը հանրային իրազեկումն է, երկրորդը՝ քաղաքացիական ներառումը և վերջին՝ երրորդ նպատակը, հենց խորհրդարանականն է: Նրա խոսքով, միջոցառումը համաձայնագրի խորհրդարանական վերահսկման մեկնարկն է: Այդ վերահսկումը պետք է նպաստի համաձայնագրի դրույթների հնարավորինս արագ կյանքի կոչմանը: Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ խորհրդարանի գործառույթներից է նաև նպաստել համաձայնագրի արագ ռատիֆիկացման գործընթացին:

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ համաձայնագրի հետ կապված առավել հաճախ հնչող հարցն այն է, թե ինչ է տալու համաձայնագիրը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Նրա խոսքով, այս լսումները միտված են սկսելու հանրային իրազեկման լայն արշավ, քանի որ հաջողություն կարող է ունենալ միայն այն ծրագիրը, որը հասարակությունը համարում է իրենը:  

Ելույթ ունենալով բացման խոսքով՝ Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Թոմաս Շրապելը մասնավորապես նշեց, որ հաջորդ տարի կլրանա ՀՀ-ում իրենց հիմնադրամի գործունեության 10 տարին և այդ ժամանակահատվածում իրականացված համագործակցությունը կարելի է բնորոշել որպես իսկապես հաջողված: Ինչ վերաբերվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի, ապա նրա խոսքով, համաձայնագիրը հնարավորություն է տալիս ավելի խորացնել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և այն կարող է նոր հեռանկարներ բացել ինչպես Հայաստանի և հայ ժողովրդի, այնպես էլ Եվրոպայի և եվրոպացիների համար:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը՝ նախ և առաջ նշեց, որ պատմությունը թերթելու դեպքում կտեսնենք ՀՀ-ԵՄ կապող բազմաթիվ թերթեր: Այժմ ստեղծում ենք նոր էջ՝ հենվելով անցյալի վրա և նայելով դեպի ապագա: Արա Բալոյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ չունի ԵՄ հետ հարաբերությունները կառուցել որևէ այլ կառույցի կամ երկրի հետ շահերը հակադրելու ճանապարհով, ընդհակառակը, Հայաստանը մշտապես ձգտում է համադրել շահերը, և այս համաձայնագրով Հայաստանը կամրջում է ԵՄ-ն և Եվրասիական տնտեսական միությունը:  Ընդ որում, անվտանգության ոլորտում ևս Հայաստանը կարող է միջնորդ լինել եվրոպական անվտանգության կառույցների և ՀԱՊԿ-ի միջև: Արա Բաբլոյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ևս նշեց, որ համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում է: Այն պարունակում է իրապես համատեղելիություն է՝ հնարավորություն տալով ՀՀ-ին զարգացնել հարաբերությունները թե’ Եվրասիական տնտեսակա միության, թե’ ԵՄ-ի հետ: Համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա մերձեցնելու երկու կառույցների հարաբերությունները, և Հայաստանը կդառնա այն առաջամարտիկը, որը նպաստ կունենա այդ գործընթացում: Նա ընդգծեց, որ սա առևտրական համաձայնագիր չէ, սակայն լայն հնարավորություններ է բացում նաև տնտեսական ոլորտում: Վաչե Գաբրիելյանը նաև կարծիք հայտնեց, որ համաձայնագրի շնորհիվ կունենանք ավելի լայն երկխոսություն ԵՄ երկրների հետ, և սա կարևորագույն ուղղություն է ՀՀ հետագա զարգացման տեսակետից:

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն իր հերթին կարևորեց նմանօրինակ քննարկումները, որոնք լավագույն հնարավորությունն են՝ ծանոթանալու մեր օրենսդիրների մոտեցումներին: Նա նշեց, որ ԵՄ-ն մեր քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից է և նրա հետ հարաբերությունների զարգացումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: