ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են հրեաներն ազդում ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացի վրա

Jerusalem Post

ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը փորձագետները տարբեր դրդապատճառներով են փորձում բացատրել: Դրանց շարքում թերևս ամենատարածվածն ԱՄՆ-ում հրեական լոբբինգի ունեցած ազդեցություն է: Որպեսզի ասվածն ավելի հիմնավոր դառնա, հարկ ենք համարում թվերով անդրադառնալ այսօր ԱՄՆ իշխանության տարբեր թևերում ազգությամբ հրեա պաշտոնյաների ներկայացվածությանը:

Այսպես, ԱՄՆ իշխանության գործադիր մարմնում՝ ԱՄՆ նախագահի կաբինետում՝ 15 քարտուղարներից 2-ը՝ Գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուինը և Վետերանների գործերով քարտուղար Դեյվիդ Շուլկինը հրեաներ են:  Բացի այդ, Թրամփի խորհրդականներից 4-ը նույնպես ազգությամբ հրեա են, այդ թվում նաև Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսին Ջարեդ Քուշները, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի, Իսրայելի, ազատ առևտրին առնչվող հարցերով, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

ԱՄՆ իշխանության օրենսդիր մարմնում՝ 115-րդ Կոնգրեսում, այսօր ներկայացված է 30 հրեա (հիշենք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կա 435 ձայն ունեցող կոնգրեսական, իսկ Սենատում՝ 100): Կոնգրեսում ներկայացված 30 հրեաներից 21-ը հանդիսանում է ԱՄՆ կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների  պալատի անդամ, իսկ 9՝ ԱՄՆ կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի անդամ:

Բացի այդ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում գործում է Իսրայելի դաշնակիցների կոնգրեսական խումբ, որը բաղկացած է 20 անդամից:  Այն իր կազմով երկկուսակցական է, ունի 4 համանախագահ, որոնցից երկուսը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, իսկ մյուս երկուսը՝ Դեմոկրատական: Խմբի հիմնադիրների կազմում եղել է ներկայիս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ով նախկինում՝ որպես կոնգրեսական, եղել է խմբի համանախագահ:

Փաստը, որ իսրայելամետ կոնգրեսականների թիվը չի սահմանափակվում հրեա կոնգրեսականներով և/կամ վերը նշված խմբում ընդգրված Կոնգրեսի անդամներով, ևս մեկ անգամ հստակ դրսևորվեց, օրինակ, վերջերս ԱՄՆ կոնգրես ներկայացված «Իսրայելն ընդդեմ բոյկոտի մասին» օրենքի նախագծի պարագայում, որի տակ իրենց ստորագրությունը դրեց 45 սենատոր և 237 ներկայացուցիչների պալատի կոնգրեսական: Օրենքի նախագիծը նախատեսում է մինչև 250.000 դոլոր տուգանք սահմանել ԱՄՆ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր արտաքին առևտրով կզբաղվեն այն կազմակերպությունների հետ, որոնք բոյկոտում են իսրայելական ապրանքները:

Ինչ վերաբերում է իշխանության իրավական թևին, ապա բավարար է թեկուզ հենց այն, որ այսօր ԱՄՆ գերագույն դատարանի ութ դատավորներից երեքն ազգությամբ հրեա են:

ԱՄՆ իշխանության տարբեր ճյուղերի վրա իրենց ազդեցությունն ունեն նաև ԱՄՆ-ում գործող հրեական լոբբիստական կառույցները: Օրինակ, Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (American Israel Public Affairs Committee, AIPAC) իր լոբբիստական գործունեության մեջ թիրախավորում է հենց ԱՄՆ կոնգրեսի հետ աշխատանքը, մինչդեռ Ամերիկայում հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովն (Conference of Presidents of Major American Jewish Organizations) իր աշխատանքում թիրախավորում է գործադիր թևի հետ աշխատանքը: Որպես Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի լոբբիստական աշխատանքի հետաքրքիր մեթոդ` կարելի  է անդրադառնալ Կոմիտեի կողմից Իսրայելում ԱՄՆ կոնգրեսականների համար պարբերաբար կազմակերպվող սեմինարներին, որոնց նպատակն է նպաստել, որ ԱՄՆ կոնգրեսականները գիտակցեն հայ-իսրայելական հարաբերությունների կարևորությունը: Ըստ տարբեր հաշվարկների՝ ԱՄՆ  ամեն 8 կոնգրեսականից մեկը մասնակցել է Իսրայելում կազմակերպվող սեմինարներին:

Վերը ներկայացված փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հրեաներին, իրենց թիրախավորված և հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ԱՄՆ իշխանության բոլոր երեք թևերում էլ հասնել ծանրակշիռ ներկայացվածության: Այս առումով միանշանակ է այն պնդումը, որ Թրամփի՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին որոշումը նախևառաջ պայմանավորված է ներկայիս վարչակարգի վրա հրեական լոբբինգի ունեցած ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ԱՄՆ-ում նույն հրեական լոբբինգի ներուժը, կարելի է եզրակացնել, որ Թրամփի սույն որոշումը նաև կմեղմի այսօր իշխանության տարբեր թևերում նրա դեմ առկա հակազդեցությունը: Սա  հանգամանք է, որն, իհարկե, չէր կարող հաշվի չառնվել Թրամփի թիմի կողմից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: