ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 546,02 դրամ ԱՐԾԱԹ - 226,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 718,7 դրամ

ՀՀ առողջապահության նախարարը դիրքապահ զորամաս է այցելել Արցախում

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելել է դիրքապահ զորամաս: Հրամանատարն առողջպահության նախարարներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը։

Լևոն Ալթունյանը շրջել է զորանոցներում, ծանոթացել զինվորների կենցաղային պայմաններին, զրուցել  նրանց հետ: Բուժկետում նախարարը մասնագետների հետ քննարկել է բուժական, ինչպես նաև զինվորների շրջանում իրականացվող պատվաստումերի կազմակերպական հարցեր:

Այնուհետև դիմելով զորամասի շարասյանը` Լևոն Ալթունյանն ասել է. «Մենք հպարտանում ենք ձեր հայրենանանվեր ծառայությունով և ձեր քաջությամբ: Հայաստանը մշտապես ձեր կողքին է և պատրաստ աջակցելու բոլոր ուղղություններով։ Լինելով Արցախում, չէի կարող չայցելել ձեզ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն և խաղաղ ծառայություն հայրենիքին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 22.53 կմ/ժ
13 C°
 
10°  20° 
17.10.2018
  21° 
18.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով