Վրաստանի արտաքին քաղաքականությունը 2017 թվականին

2017թ-ին Վրաստանի արտաքին քաղաքականությունն աչքի ընկավ մեծ ակտիվությամբ՝ տարբեր ուղղություններում արձանագրելով որոշակի ձեռքբերումներ:
Տարվա ընթացքում Վրաստանի արտաքին քաղաքականության ամենագլխավոր ձեռքբերումը կարելի է համարել ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացումը: Որոշումն ուժի մեջ մտավ մարտի 28-ին՝ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տալով առանց վիզայի 90 օր գտնվել Շենգեն գոտու տարածքում: Վիզային ռեժիմի ազատականացումը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի թերևս կարևոր հանգրվաններից մեկը դարձավ: Սակայն, ինչպես և կանխատեսում էին որոշ փորձագետներ, վիզային ռեժիմի չեղարկումը ստեղծեց նաև անօրինական միգրանցիայի հնարավորություններ: Ըստ Վրաստանի ԱԳՆ տվյալների՝ մոտ 6 ամսվա ընթացքում առանց վիզային ռեժիմից օգտված Վրաստանի 165 059 քաղաքացուց 10 330-ը խախտել է ռեժիմի պայմանները: Անօրինական միգրացիայի հոսքերը կանխելու համար Եվրամիությունը Վրաստանի քաղաքացիների համար սահմանեց «նախնական թույլտվության» պայմանը: «Նախնական թույլտվություն» ստանալու համար՝ քաղաքացին պետք է հատուկ դիմում լրացնի «Ճանապարհորդի թույլտվության եվրոպական համակարգի» էջում, որին կցվում են տեղեկանքներ աշխատանքի վայրից, եկամուտների վերաբերյալ: Բացի այդ սահմանվում է վճար 10 եվրոի չափով: Չնայած նոր կարգավորումները հարուցեցին որոշակի դժգոհություն վրացական հանրության շրջանում, այնուամենայնիվ դրա ընդունման անհրաժեշտությունը, կարծես, գիտակցում են բոլոր կողմերը:
Բացի այդ 2017թ ապրիլին Վրաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրոպական էներգետիկ միությանը միանալու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2014 թվականին:
Տարին բավական ակտիվ էր նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տեսանկյունից: Նախ ոոշում կայացվեց, որ ևս մեկ ջոկատ կմիանա ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերին: Բացի այդ, Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ կազմակեպվեցին մի շարք զորաարժություններ: Դրանցից կարելի է առանձնացնել ամռանը կայացած «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունը՝ 8 երկրի մասնակցությամբ: Հայաստանից զորավարժություններին մասնակցել է 40 զինվորական: Վրաստանի և ԱՄՆ կողմից կազմակերպված մեկ այլ մեծամասշտաբ զորավարժություն՝ Agile Spirit – 2017-ը տեղի ունեցավ սեպտեմբերին, որին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Նախապես ծրագրվում էր, որ զորավարժություններին պետք է մասնակցի նաև Հայաստանը (1 զինվորականով), սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի մասնակցության հաստատումից հետո, հայկական կողմը չեղարկեց իր մասնակցությունը:
ԱՄՆ հետ փոխգործակցությունը նշանավորվեց նաև երկկողմ փոխայցելություններով, որոնցից թերևս կարելի է առանձնացնել նախագահ Մարգվելաշվիլիի այցը Վաշինգտոն, որտեղ երկկողմ հարաբերությունները քննարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Վրաստանին հաջողվեց նաև ամերիկյան կողմի հետ սերտ աշխատանքի արդյունքում ԱՄՆ Պետդեպը նոյեմբերին որոշում կայացրեց Վրաստանին վաճառել 75 մլն դոլար արժողությամբ հակատանկային «Javelin» համակարգեր: Որոշումն առաջին հերթին ունի բավական մեծ քաղաքական կարևորություն, և եթե գործարքը կյանքի կոչվի, այն կդառնա աննախադեպ՝ տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ հարաբերությունների համատեքստում:
Վրաստանի արտաքին քաղաքականության 2017թ. ձեռքբերումերից կարելի է համարել մայիսին Չինաստանի հետ Ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը: Շուրջ վեց ամսվա ընթացքում պատրաստված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2018թ-ի սկզբին, ինչի շնորհիվ Չինաստանից Վրաստան արտահանվող արտադրանքի 96.5%-ը և Վրաստանից Չինաստան արտահանվող ապրանքների 90.9%-ը կազատվի մաքսատուրքերից:
Տարվա ընթացքում բավական ակտիվ էր նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը: Հունիսին կայացավ եռակողմ ձևաչափով կազմակերպված «Կովկասյան արծիվ 2017» զորավարժությունը՝ ուղղված երեք երկրների զինված ուժերի կողմից համատեղ հատուկ գործողությունների իրականացման հնարավորությունների զարգացմանը:
Սեպտեմբերին Բաքվում կայացած հանդիպման շրջանակներում երեք երկրների արտգործնախարարները ստորագրեցին Եռակողմ ոլորտային համագործակցության գործողությունների ծրագիրը 2017-2019թթ ընկած ժամանակահատվածի համար»:
Բացի այդ, եռակողմ ձևաչափով մայիսին Բաթումիում հանդիպեցին երեք երկրների պաշտպանության նախարարները՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով նաև համատեղ զորավարժությունների և տարածաշրջանային տնտեսական նախագծերի անվտանգության առնչվող հարցեր: Իսկ արդեն հոկտեմբերին Թբիլիսիում առաջին անգամ հանդիպեցին երեք երկրների Գլխավոր շտաբերի պետերը: Հանդիպման շրջանակներում նրանք քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը և կարծիքներ եյն փոխանակվել եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման վերաբերյալ:
Եռակողմ համագործակցության թերևս ամենակարևոր ձեռքբերումը հոկտեմբերի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում շահագործումն էր: Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչությամբ աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչ է։
Բազմակողմ համաձործակցության ձևաչափերից կարելի է առանձնացնել նաև մարտին կայացած ՎՈՒԱՄ գագաթաժողովը, որի շրջանակներում Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի ներկայացուցիչները ստորագրեցին երկու արձանագրություն՝ աշխատանքային մարմնի ստեղծման և անդամ երկրների միջև մաքսային վերահսկողության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա չնայած պահպանվող լարվածությանը, այնուամենայնիվ որոշակի դրական միտումներ ևս արձանագրվեցին: Տարեսկզբին «Գազպրոմ էքսպորտը» և վրացական կողմը պայմանավորվածություն ձեռք բերեցին դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման, ինչպես նաև տարանցման ֆինանսական վճարի վերաբերյալ։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական կողմը երաշխավորում է դեպի Հայաստան Վրաստանի տարածքով գազի տեղափոխման վճարումը 2017-2018 թվականներին տարեկան 2-2,2 մլրդ խմ ծավալի չափով, ինչպես նաև դեպի Վրաստան գազի մատակարարումը ճկուն պայմաններով, 2016 թվականի համեմատ 1 հազար խմ-ի համար 30 դոլար պակաս: Գազպրոմի հետ գործարքը բավական լուրջ քննադատության արժանացավ ընդդիմադիր ուժերի կողմից:
Երկկողմ հարաբերություններում որոշակի լարվածություն ստեղծեցին Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները, ռուս պաշտոնյաների այցելությունները Ցխինվալ և Սուխում, անցկացվող զորավարժությունները և այլն:
Տարեվերջին երկկողմ օրակարգում ակտիվացավ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011թ ստորագրված «Տրանսպորտային միջոցների մասին» համաձայնագրի կյանքի կոչման խնդիրը: Համաձայնագիրը նախատեսում է 3 տրանսպորտային միջանցքի ստեղծում, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, որոնցով իրականացվող տարանցումը որևէ կերպ չի շոշափի նշված երկու սուբյեկտների կարգավիճակի խնդիրը: Ընդ որում, տարանցման վերահսկողությունն իրականացնելու է երրորդ կողմ, որը, կողմերի համաձայնությամբ, պետք է լինի շվեյցարական SGS ընկերությունը:
Հատկանշական է, որ 2017թ հուլիսին և հոկտեմբերին վրացական ընդդիմադիր Հայրենասերների դաշինք կուսակցության պատվիրակությունը, իսկ նոյեմբերին՝ Դեմոկրատական շարժում կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն այցելեցին Մոսկվա՝ ունենալով մի շարք հանդիպումներ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը ոչ միանշանակ ընդունվեց Վրաստանում:
Ամփոփելով կարող ենք նշել, որ Վրաստանի արտաքին քաղաքականության համար տարին ընդհանուր առմամբ հաջող էր՝ հստակ ամրագրված ձեռքբերումներով:
այլ նյութեր այս թեմայով
- Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը՝ Թբիլիսիում Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ:
- Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար...
- Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ «Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային...
- Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին:...
- Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի ներքին տարածումը. Գամկրելիձե Մասնագետիներն սպասում են, որ օրական նոր դեպքերի քանակությունը կարող Է աճել մինչև 60 հազար, դրանցից միայն 20-30 տոկոսը...
-
17:15
Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
-
17:00
Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում
-
16:52
Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը. Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
-
16:00
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
-
15:48
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
-
15:46
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
-
15:45
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
-
15:34
Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:00
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
-
14:31
Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել
-
14:13
Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին
-
13:23
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
-
13:22
Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել
-
13:14
Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին
-
11:55
Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
10:40
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
-
09:45
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
-
09:22
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
Խոնավություն՝ 8%
Քամի՝ 4,12 կմ/ժ