ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Զոհված զինծառայողին օգնության շտապած ծառայակիցները վիրավոր են. ՀՀ Քննչական կոմիտե

Razm.info

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողﬕց արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ:

Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6.44 կմ/ժ
20 C°
 
13°  24° 
23.09.2018
12°  25° 
24.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: