ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit. ո՞վ ավելի շատ վնասներ կկրի

Daily Express

Եվրոպական միությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման (Brexit) հետևանքով ԵՄ-ն բյուջեի հաջորդ 7-ամյա շրջանում՝ 2021-2027 թվականներին, կկորցնի տարեկան 13 միլիարդ եվրո: ТАСС-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: Նա ցավով է նշել, որ ԵՄ հիմնական դոնորներից մեկը որոշել է դուրս գալ միությունից: Նշենք, որ Մեծ Բրիտանիան այն երկիրն է, որը ԵՄ բյուջե ուղղում է ավելի շատ գումար, քան ստանում:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ եվրահանձնաժողովն առաջարկում է Brexit-ի հետևանքով կրած վնասները լրացնել տնտեսելու և եվրոպական ծրագրերին հատկացվող միջոցների արդյունավետությունը բարձրացնելու հաշվին: Էթինգերը կոչ է արել ԵՄ երկրներին, եվրոպացի գործարարներին և միջազգային կազմակերպություններին մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսը առաջարկներ ներկայացնել հաջորդ 7-ամյա բյուջետային ծրագրի համար: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է փոխել ԵՄ-ի բյուջեի ձևավորման համակարգը՝ կրճատելով բյուջեի պլանավորման ժամկետները՝ 7 տարուց դարձնելով 5 տարի: Էթինգերն այս առաջարկը հիմնավորում է այն փաստով, որ 5 տարին դա այն ժամկետն է, որով ընտրվում են Եվրահանձնաժողովը և Եվրախորհրդարանը, իսկ նման անցումը հնարավորություն կտա ԵՄ բյուջեն ընդունել և կյանքի կոչել նույն քաղաքական գործիչներին, ինչն էլ «կբարձրացնի ժողովրդավարական հաշվետվողականությունն ու բյուջեի հետ կապված պատասխանատվությունը»:

Նշենք, որ ԵՄ բյուջեի ձևավորումն իրականցվում է 7-ամյա ժամկետով: Ընթացիկ շրջանը նախատեսված է 2014-2020 թվականների համար: Հաջորդ շրջանը մեկնարկում է 2021 թվականին: Բացի այդ, ԵՄ-ն ամեն տարի ընդունում է տարեկան բյուջե, որում կատարում է որոշակի փոփոխություններ, որոնք, սակայն, չպետք է գերազանցեն 7-ամյա բյուջեի համաձայնեցված չափորոշիչները: Բյուջեի ձևավորման նման բարդ համակարգը պայմանավորված է նրանով, որ ԵՄ բյուջեի եկամուտը հիմնված է ԵՄ անդամ պետությունների ներդրումների վրա, որոնք տարբերվում են իրենց չափերով և պետք է մանրակրկիտ համաձայնեցվեն ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային մակարդակով:

Այն մասին, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում միությունը տնտեսական լուրջ գործընկեր կկորցնի, ավելի վաղ ասել էր նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը: Նրա խոսքով, արդյունքում Եվրոպան զգալիորեն կթուլանա:  
Ինչևէ, արդարացիորեն պետք է նշել, որ Brexit-ի հետևանքով Մեծ Բրիտանիան ևս կկրի որոշակի վնասներ: Այդ գործընթացի մեկնարկն արդեն իսկ բացասական ազդեցություն է ունեցել երկրում ինֆլյացիայի, աշխատավարձերի և բրիտանացիների կյանքի ընդհանուր մակարդակի վրա: Թերևս պատահական չէ, որ Brexit-ին կողմ հանդես եկող բրիտանացիների շարքերը գնալով նոսրանում են: Նշենք, որ համաձայն վերջին հարցումների, երկրի քաղաքացիների կեսից ավելին դեմ է ԵՄ կազմից դուրս գալուն:   

Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 23-ին: Այդ ժամանակ քվեարկությանը մասնակցողների 51,9%-ը կողմ արտահայտվեց Brexit-ին: ԵՄ կազմից երկրի պաշտոնական դուրս գալը նախատեսվում է 2019 թվականի մարտի 29-ին: 2017 թվականի դեկտեմբերի 15-ին ԵՄ-ն համաձայնեցրեց անցումը Brexit-ի գործընթացի շուրջ բանակցությունների երկրոդ փուլին (ընդհանուր առմամբ նախատեսվում է 3 փուլ): Ավելի վաղ նշվում էր, որ Լոնդոնը պարտավորվում է Brexit-ի պատճառով ԵՄ-ին վճարել 35-39 միլիարդ ֆունտ սթերլինգ նախկինում համաձայնեցված եվրոպական ծրագրերի համար:

Չնայած վերոնշյալ բոլոր պայմանավորվածություններին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արդեն իսկ հայտարարել է, որ չի բացառում Brexit-ը հետաձգելու հնարավորությունը՝ հավելելով, որ կդիմի նման քայլի միայն բացառիկ դեպքերում: Մի շարք փորձագետներ այս գործընթացում Մեյի և նրա թիմի կարևոր հաղթանակ նշում են անցումային շրջանի հաստատումը, որը պետք է ավարտվի 2020 թվականի դեկտեմբերին: Սա, բնականաբար, հնարավորություն կտա Մեծ Բրիտանիային 2019 թվականի մարտից 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ընտելանալ նոր կարգավիճակին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: