ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան Արցախում դասընթացներ կանցկացնի

Արցախպրես

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, հայտնել է, որ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան հունվարի 19-ից 20-ը գործնական դասընթացներ է անցկացնելու Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի դպրոցականների համար, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Մենք մեր պարտքն ենք համարում Հայաստանի մարզերում և Արցախում պարբերաբար կազմակերպել նմանատիպ դասընթացներ: Այս անգամ նման հրավեր ստացանք Արցախի Նոր շեն գյուղի միջնակարգ դպրոցի կողմից»,- նշել է Ս. Դանիելյանը և ավելացրել, որ  2018 թվականին նախատեսում են ֆեդերացիայի հեծանվասպորտի, ժայռամագլցման, լեռնագնացության և լեքլայնի ուղղություններով մասնագիտացած անդամների հետ այցելել Արցախ՝ ծրագրվող պարապմունքներն ավելի լայն շրջանակով կազմակերպելու նպատակով:

Նրա խոսքով՝ իրենց մասնագետներն Արցախ են այցելելու, որպեսզի դպրոցականներին պատմեն, թե ինչ է զբոսաշրջությունն ու ալպինիզմը։ Դասընթացն անց է կացվելու 10-15 տարեկան երեխաների համար՝ տեսական և գործնական պարապմունքների 2-ական ժամ տևողությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 2 կմ/ժ
18 C°
 
19°  31° 
15.07.2020
19°  31° 
16.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: