ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը բախվում են Սիրիայում

palinfo.com

Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս անգամ սիրիական սահմանին բախվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը: Եվ այս ֆոնին Թուրքիայի զինված ուժերը զանգվածային հրետանային ռմբակոծության են ենթարկել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանի սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դիրքերը՝ հասցնելով առնվազն 40 հարված, հայտնում է РИА Новости-ն: Հրետանային ռմբակոծությունն իրականացվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում գործողություններ սկսել Մանբիջ և Աֆրին շրջաններում, որոնք գտնվում են YPG-ի վերահսկողության տակ: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն վերջինիս համար արդեն Սիրիա է ուղարկել զենքով բեռնված 4,9 հազար բեռնատար և 2 հազար ինքնաթիռ օգնություն: Ավելի վաղ Անկարան բազմիցս քննադատել էր Վաշինգտոնին YPG-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն, և մեղադրում երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ:

Բացի այդ, պաշտոնական Անկարան քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայում «սահմանի անվտանգության ուժերի» ստեղծման համար: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ YPG-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության շարունակությունը վտանգի տակ է դնում իրենց ազգային անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականություն, ինչն անընդունելի է:

Ըստ որոշ փորձագետների՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում հեռանալ Սիրիայից՝ դրա համար գտնելով տարաբնույթ պատճառներ: Նրանց կարծիքով, «սահմանի անվտանգության ուժերի» ստեղծումը պարզապես պատճառ է Սիրիայում մնալու համար, իսկ իրականում այդ գործողությունները նպատակ ունեն մասնատել երկիրը:

Ինչևէ թուրքերին ամենից շատ անհանգստացնում է Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի միավորման հավանականությունը, ինչպես նաև քրդական ուժերի հզորացումն առհասարակ: Այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը Թուրքիայի համար երկրորդ պլան է մղվել, քանի որ առաջին տեղում քրդական խնդիրն է: Նրանց մտահոգում է, որ Սիրիայի քրդերը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, դարձել են ԱՄՆ-ի գործընկերներ:    

ԱՄՆ-ն իր հերթին հայտարարում է, որ իր գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայում ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերի» նպատակն իր ենթակայության տակ գտնվող գոտիների պաշտպանությունն է: ԱՄՆ-ն նպատակ ունի նախապատրաստել մոտ 30 հազար մարդ, որոնցից 15 հազարը լինելու են «Սիրիական դեմոկրատական ուժերից», որոնք հիմնականում բաղկացած են սիրիական քրդերից, ինչպես նաև որոշ արաբական ցեղերի ներկայացուցիչներից: Նրանք ԱՄՆ ակտիվ աջակցությամբ ձևավորվել են 2015 թվականին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար:  

ԱՄՆ-ի պնդմամբ՝ «սահմանի անվտանգության ուժերը» տեղակայվելու են Եփրատ գետի երկայնքով, ինչպես նաև սիրիական տարածքի արևմտյան հատվածում, իրաքյան և թուրքական սահմանի երկարությամբ: Նրանց նպատակը լինելու է «խոչընդոտել ԻՊ-ի ազատ տեղաշարժին և անօրինական նյութերի տեղափոխմանը»:

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ գործողություններն անվանել է բաց ագրեսիա: Դամասկոսը երկրում ամերիկյան և թուրքական ուժերի ներկայությունը համեմատում է զինված ներխուժման հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի ծրագրերը խոսում են այն մասին, որ վերջինս շահագրգռված չէ Սիրիայի ամբողջականության պահպանման հարցում:

Ինչևէ, նշենք, որ Թուրքիան կտրականապես դեմ է լինելու քրդերի ուժերով սահմանին իրավիճակի կայունացմանը: Եվ սա կարող է հանգեցնել թուրքական և ամերիկյան շահերի լուրջ բախման:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: