ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցություններում առաջնայինը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների կատարումն է

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների այս տարվա  և հոկտեմբերին Ժնևում կայացած նախագահների բանակցություններից հետո առաջին հանդիպումը։ Հանդիպման նպատակը բանակցային գործընթացն առաջ տանելն ու նախագահների հանդիպման արդյունքում արձանագրված որոշակի դրական միտումներին շարունակականություն հաղորդելն էր։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ մոտ 6 ժամ տևած հանդիպման օրակարգային առաջնային հարցը եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ հստակ քայլերի համաձայնացումը։ Ինչպես նշված է հայտարարության մեջ, նախարարները սկզբունքայնորեն համաձայնել են համանախագահների կողմից ներկայացված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայցակարգին։ Իսկ սա նշանակում է, որ միջնորդները ջանքեր են գործադրում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություներից առնվազն մեկի իրագործման շուրջ շոշափելի արդյունքների հասնել։ Ըստ տրամաբանության՝ հաջորդ քայլը պետք է լինի նման գործիքակազմի կիրառումը նաև հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նախարարները մտքեր են փոխանակել նաև բանակցային սեղանին դրված աշխատանքային փաստաթղթերում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ։ Իսկ դա նշանակում է, որ զուգահեռ աշխատանք է տարվում նաև կարգավորման շուրջ բանակցություններն առաջ մղելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ առկա ձևակերպումից կարելի է եզրակացնել, որ այս հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել։

Ամփոփելով նշենք, որ այսօր բանակցային գործընթացն ընթանում է զուգահեռաբար երկու ուղղություններով՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների իրագործում և կարգավորման փաթեթի քննարկում։ Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու կարևորագույն գրավականներից մեկը փոխադարձ վստահությունն է և ձեռք բերվող պայմանավորվածությունների կատարումը, միջնորդներն առաջնային կարևորություն են տալիս Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հանդիպումների որոշումների կատարմանը՝ որպես բանակցային ֆոնի փոփոխության կարևոր գործոն։

Զուգահեռ, առկա գործընթացն ու միջնորդների հայտարարությունը չեզոքացնում են կարգավորման գործընթացի բնույթը խեղաթյուրելու Ադրբեջանի ջանքերը, որը Ժնևի հանդիպումից առ այսօր փորձում էր ցույց տալ, թե իբր նախկին պայմանավորվածություններն այլևս արդիական չեն և դուրս են եկել օրակարգից, իսկ Հայաստանն էլ համաձայնել  է վերադառնալ բանակցությունների՝ առանց դրանց կատարման։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: