ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Հայաստանի քաղհասարակությանը 1.74 մլն եվրո է տրամադրել նոր ծրագրերի համար

Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով: Այդ ծրագրերը հստակ օրինակ կծառայեն՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը նախաձեռնել տեղեկատվության հավաքագրում և խթանել հանրային քննարկումներ: Ծրագրերի շրջանակում քաղաքացիական հասարակությունը կարտացոլի քաղաքացիների ընդհանուր տեսակետները և կօգնի ներկայացնել նրանց հիմնական առաջարկություններն ու մտահոգությունները քաղաքական գործիչներին և պետական հաստատություններին՝ վերահսկելով պետական կառավարման մարմինների գործունեությունը, հայտնում է ՀՀ-ում ԵՄ պավիրակության կայքում:

Այս ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված և հաստատված հիմնական արժեքները: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին նշում է. «ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարևորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ քաղաքացիներին ներգրավելով կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում: Ես լիահույս եմ, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ:

Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող երիտասարդությանը վերաբերող հարցեր, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր: Այսպիսով, անկախ Ձեր հետաքրքրությունից այս ծրագրերը վերաբերում են յուրաքանչյուրին»:

Այս նոր ծրագրերը կներգրավեն Հայաստանի քաղաքացիներին՝ այդ թվում կանանց և երիտասարդներին, մի շարք գործողություններում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, բյուջետային թափանցիկության ապահովմանը, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, փակ հաստատություններում իրավիճակի գնահատմանը և դրա մասին քննարկումների անցկացմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների միջոցով էներգիայի ծախսերի կրճատման քայլերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացմանը: Ծրագրերի շրջանակում աշխատանքները կիրականացվեն երկու տարիների ընթացքում՝ ներգրավելով մարզերի բնակիչներին և նպաստելով նրանց բարօրությանը:

Հինգ ծրագրերից երկուսը կարծարծեն մարդու իրավունքների խնդիրները. մեկը ` կաշխատի երիտասարդ լրագրողների և երիտասարդական կազմակերպություն-ների հետ մարդու իրավունքների մշտադիտարկման և հաշվետվությունների առումով գիտելիքիների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև  մարդու իրավունքները խթանելու նպատակով: Երկրորդ ծրագրի միջոցով կթարմացվեն և կընդլայնվեն փակ հաստատություններում, օրինակ կալանավայրերում, հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց համար նախատեսված հաստատություններում և նախնական կալանքի կենտրոններում մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի գնահատումները:

Երրորդ և չորրորդ ծրագրերը Հայաստանի քաղաքացիներին ուղղված ավելի լավ տեղեկատվական հոսքեր կստեղծեն բյուջեի կատարման կարևորագույն հարցերի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներում փոքր ներդրումների միջոցով բնակարանների և առանձնատների բնակիչների համար էներգիայի ծախսերի կրճատման մասին: Հինգերորդ ծրագիրը կապահովի աջակցություն ավելի քան 600 խոցելի կանանց համար` կանանց կազմակերպությունների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկությունները բարելավելու միջոցով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: