ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվի պատասխանը հաստատեց ՀՀ նախագահի խոսքերի իրավացիությունը

ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ բավական սուր արձագանք առաջացրեց Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այդ կապակցությամբ և դրան հաջորդած դիվերսիայի փորձը ցույց տվեցին Սարգսյանի խոսքերի իրավացիությունը, որ հիմնական խնդիրն ադրբեջանական կողմի առավելապաշտական հավակնություններն ու անպատասխանատվությունը՝ պայմանավորվածությունների կատարման հարցում:

Խոսելով միջազգային հանրությունից մեր ակնկալիքների մասին՝ Սարգսյանը նշեց, որ միջազգային հանրության մեծագույն ներդրումն այսօր բանակցային գործընթացի առաջմղման հարցում կարող է լինել Ադրբեջանի վրա ազդեցությունը գործելը, որպեսզի զսպվեն վերջինիս առավելապաշտությունն ու Բաքուն պատրաստ լինի կառուցողական բանակցությունների: Հակամարտության կարգավորման բանալին վստահության մթնոլորտում համաձայնեցված և բոլոր կողմերում հավասարապես կյանքի կոչվող փոխզիջումները պետք է լինեն, ինչն այսօրվա իրավիճակում անհնար է:

Բաքուն հրաժարվում է կատարել նույնիսկ նվազագույն պարտավորություններն՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, այն է՝ կյանքի կոչել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Դրա փոխարեն, ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթից անմիջապես հետո հետևեց սահմանային նոր լարվածություն և դիվերսիոն ներթափանցման փորձ, որը հետ շպրտվեց:

Ավելին՝ առավելապաշտական պահանջներից հրաժարվելու ՀՀ նախագահի կոչին ի պատասխան՝ Բաքվից հայտարարեցին, թե «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայքնները կարող են ինքնորոշում վայելել Ադրբեջանի կազմում»: Եվ վերահաստատեց, որպես առաջին քայլ Արցախից հայկական զորքերը դուրս բերելու իր պահանջները: Սա ոչ այլ ինչ է, քան մատնանշված առավելապաշտությունն ու ապակառուցողականությունը: 2007-ից ի վեր բանակցությունների հիմք հանդիսացող սկզբունքները ենթադրում են Արցախի վերջնական կարգավիճակի սահմանում Արցախի ժողովրդի կամարտահայտման արդյունքում, իսկ զորքերի դուրսբերումն ընդհանուր կարգավորման փաթեթի մաս է, և ոչ որևէ կերպ առաջին կամ այլ առանձին քայլ:

Ուստի, այսօր կարգավորման գործընթացի առաջնային խնդիրը շարունակում է մնալ վստահության կառուցումը՝ հրադադարի ամրապնդման և առնվազն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման միջոցով, և կառուցողական քաղաքական երկխոսության վերականգնումը, որի հիմքում չեն լինի մի կողմի պահանջները՝ առանց փոխզիջման պատրաստակամության: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: