ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայից և Իրաքից ու՞ր են տեղափոխվում ԻՊ գրոհայինները

almasdarnews.com

2017 թվականի վերջին Իրաքի և Սիրիայի իշխանությունները հայտարարեցին իրենց տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտի մասին: Սակայն, պետք է նկատել, որ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում գործ ունենք ԻՊ ռազմական պարտության, սակայն ոչ լիարժեք ոչնչացման հետ: Այնտեղ դեռևա առկա են ԻՊ զինյալներ, որոնք ակտիվորեն շարունակում են իրենց ահաբեկչական գործունեությունը՝ հաճախ ընտրելով պայքարի պարտիզանական ձևերը:  ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ներկայացրած տվյալների համաձայն՝ այժմ Իրաքում և Սիրիայում հաշվվում է շուրջ 1000 գրոհային, այն դեպքում, երբ նախորդ տարի նրանց թիվը հասնում էր 35 հազար:

Շատ զինյալներ ուղղակի «լուծվել» են տեղի խաղաղ բնակչություն մեջ՝ ստեղծելով «քնած» բջիջներ, որոնք սպասում են  գործողության անցնելու համապատասխան հրահանգների: Ընդ որում, «քնած» բջիջներ ստեղծվում են ոչ միայն տեղերում. գրոհայինները վերադառնում են իրենց հայրենի երկրներ, որպես փախստականներ մեկնում են Եվրոպա՝ հետագայում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով:

Միևնույն ժամանակ Սիրիայից և Իրաքից այլ երկրներ տեղափոխվում են նաև ԻՊ ակտիվ խմբերը: Ահաբեկիչների ակտիվ խմբերը, մասնավորապես, ընտրում են այնպիսի երկրներ, որտեղ քաղաքացիական պատերազմ է կամ բացակայում է պետականությունը: Նման քաոսային իրավիճակում ԻՊ գրոհայինները հիմնականում լուրջ հակազդեցություն չեն ստանում:

Դեռևս 2016 թվականից խոսակցություններ են շրջանառվում, որ ԻՊ-ն իր համար նոր հարթակ է ապահովում Լիբիայում, այնտեղ  իրավիճակի գնահատման համար նույնիսկ ԻՊ ականավոր հրամանատարեր էին ժամանել:  ԻՊ դեռ 2015 թվականին «վիլայեթներ» էր ստեղծել Լիբիայի արևելյան (Բարկա վիլայեթ) և կենտրոնական (Տրիպոլիի վիլայեթ) մասերում։ Լիբիայով նման հետաքրքրվածությունը պայմանավորված է Մուամմար Քադաֆիի սպանությունից հետո երկրում առկա  իսկական քաոսով,  Լիբիան միմյանց հետ մրցակցող երկու տարբեր կառավարությունների առկայությամբ: Նման պայմաններում բավականին հեշտանում  է ինչպես ահաբեկիչների ներթափանցումը, այնպես էլ գործունեության ծավալումը:  Աֆրիկյան հրամանատարությունը հայտնում է Լիբիայում ԻՊ 500 գրոհայինների մասին, սակայն տարբեր, ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է մինչև 8 հազարի:

Նման մյուս ուղղությունը ԻՊ համար Աֆղանստանն է: Լրատվամիջոցների ամերիկյան ինստիտուտի տնօրինության տակ հայտնված «Իսլամական խալիֆայության՝ Մարգարեի խալիֆայության կարճ պատմությունը» վերնագրով 32 էջանոց փաստաթղթում նշվում է, որ ԻՊ-ն մտադիր է Աֆղանստանի և Պակիստանի իսլամիստներին միավորել մեկ բանակում՝ բաց պատերազմի համար, որը մեկնարկելու է 2017 թվականին: Նշենք, որ ԻՊ-ն դեռ 2015 թվականից այստեղ ունի իր զինյալները, որոնց այժմ միանում են Իրաքի և Սիրիայի գրոհայինները: Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ Աֆղանստանում նկատվում է «Թալիբան»-ի գրոհայինների արտահոսք դեպի ԻՊ:

Իրաքում և Սիրիայում ռազմական պարտությունից հետո գրոհայինների ակտիվ խմբերը տեղափոխվում են նաև Եմեն, որտեղ երկրի հարավում կռվում են հութիների դեմ (300-500 գրոհային), Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Սինայ: Նշենք, որ դեռ 2015 թվականին ԻՊ Ֆիլիպինների մի քանի կղզիներում և Սինայում վիլայթ էր հռչակել, ինչը խոսում է այդտեղ առկա աջակիցների մասին:

Այսպիսով, «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեությունը թևակոխում է նոր փուլ՝ էլ ավելի մեծ սպառնալիքներ՝ ստեղծելով միջազգային անվտանգության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: