ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոյկոտ Նավալնիի հետ, թե՞ ընտրել Սոբչակին. ռուսական ընդդիմության երկընտրանքը

dw.com

Օրերս Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցավ «Ընտրողների գործադուլ» ակցիա: Գործադուլի կազմակերպիչը  հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին էր: Վերջինիս ծրագրի համաձայն՝ այսուհետ իր բոլոր նախընտրական գրասենյակները կդառնան «գործադուլի շտաբներ»: Ակտիվիստները քարոզչական գործունեություն կծավալեն ընդդեմ առաջիկա ընտրությունների: 

Նման քայլի Նավալնին գնաց այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրաժարվել է նրան ՌԴ նախագահական ընտրություններում գրանցել որպես թեկնածու:  

Հանձնաժողովն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Նավալնին դեռևս անցնում է քրեական գործով: 

Ռուսաստանի 48 շրջաններում տեղի ունեցած ակցիաները մեծամասամբ առանց լուրջ միջադեպերի: Սակայն, Մոսկվայի Տվերսկայա փողոցում ակցիայի ժամանակ ոստիկանները ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին: Դեռևս մինչ ձերբակալվելը Նավալնին դիմել էր կողմնակիցներին՝ ասելով, որ «պետք չէ իրեն ոստիկաններից հետ խլել»:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «ընտրողների գործադուլին» աջակցողների ակցիաների ընթացքում ողջ Ռուսաստանի տարածքում տարբեր տվյալներով  250-350 մարդ է ձերբակալվել:

Իրավապաշտպանների տվյալներով՝ ամենից շատ ձերբակալվածներ կան Ուֆայում և Մուրմանսկում՝ մոտ 40 մարդ: Մոսկվայում ձերբակալվել է առնվազն 15 մարդ: Ձերբակալություններ են եղել նաև Տուլայում, Կեմերովոյում, Տոմսկում, Սանկտ Պետերբուգում և այլ քաղաքներում:

Նավալնիի շատ կողմնակիցներ համարում են, որ հեռուսաաստղ Սոբչակի քարոզարշավը Կրեմլի դավադրության մաս է կազմում` քվեարկություն օրինականացնելու համար:

Նշենք, որ Քսենիա Սոբչակը, ով իրեն ներկայացնում է որպես առաջադրված իրական միակ ընդդիմադիր թեկնածուն, կոչ է անում Պուտինի հակառակորդներին մասնակցել ընտրություններին և արտահայտել սեփական դիրքորոշումը` քվեարկելով իր օգտին: Ըստ Սոբչակի՝ իր օգտին քվեարկությունը նույնական է «դեմ բոլորին» տարբերակին, որը, ըստ նրա, ցավոք, բացակայում է քվեաթերթիկներում: 

Այժմ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի ընդդիմության մյուս վառ ներկայացուցիչը՝ Ալեքսեյ Նավալնին լիովին այլ մարտավորություն է որդեգրում, այն է՝ ընտրությունների բոյկոտը: Թե ինչպե՞ս կկողմնորոշվի ռուսական հասարակության ընդդիմադիր հատվածը և թե ո՞ր ընդդիմադիր առաջնորդի՝ Սոբչա՞կի, թե՞ Նավալնիի տարբերակը կնախընտրի, դեռևս հայտնի չէ: Սակայն ակնհայտ է՝ պատակտումն անխուսափելի է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: