ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք կողմնակից ենք կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման. Արմեն Աշոտյան

parliament.am

Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Աժ լրատվական ծառայությունը:

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք հայտնելով, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման համար՝ ապահովելով կայուն զարգացման և գործընկերության առավել ամուր հիմք:

Հանդիպման ընթացում կողմերը կարևորել են Եվրանեսթ ԽՎ-ում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում առավել ակտիվ և կառուցողական համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական գործակցության ձևաչափ ունենալու կարևորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ հակամարտության կարգավորման և վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակի պահպանման հետ կապված ջանքերը: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում:

Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ Լասլո Տոկեշի հետ, ով ԵԽ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցողն է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման և ազգային խորհրդարաններում դրա վավերացման դյուրին գործընթացի կարևորությանը:

Այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ տիկին Ռեբեքա Հարմսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության ձևաչափին առնչվող բազմաթիվ հարցեր, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դերը:

Արմեն Աշոտյանը Ռեբեքա Հարմսին հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումին:

Արմեն Աշոտյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում շարունակվում են:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 8,75 կմ/ժ
    7 C°
     
      -3° 
    26.02.2024
      -2° 
    27.02.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: